o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Մենք շատ ծայրահեղ վտանգավոր շեմի առաջ ենք գտնվում». Արման Ղուկասյան

02.06.2019 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Մենք շատ ծայրահեղ վտանգավոր շեմի առաջ ենք գտնվում». Արման Ղուկասյան

ՀԱՍԱԿ նախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ պատրաստվում եմ գրավոր դիմում ներկայացնել համապատասխան կառույցներին Սորոսի հիմնադրամի վերաբերյալ: Այս մասին նա մասնավորապես նշել է. «Սորոսի հիմնադրամը, որ 5-րդ շարասյուն է ձեւավորել մեր երկրում՝ ի դեմս մի շարք ՀԿ-ների ու քաղաքացիական ինստիտուտների, այժմ էլ ձեւավորում է 6-րդ շարասյունը՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սորոսի հիմնադրամը վերջին 5-6 տարիներին հայաստանյան կազմակերպություններին տրամադրել է 5 մլն դոլար, իսկ գրանտներ ստացած կազմակերպությունները հիմնականում զբաղվել են ԼԳԲՏ համայնքի պաշտպանությամբ, այլասերվածության քարոզով եւ իրականացրել են ծրագրեր, որոնք ունեն քաղաքական ենթատեկստ; Դանիել Իոաննիսյանի նմանները ամեն կերպ վատաբանել են ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունները եւ դա արել են Սորոսի պատվերով»:

Արման Սարգսյանի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Ա. Ղուկասյանի գնահատմամբ՝ եթե օտարկերյա հիմնադրամը կարողանում է մեր երկրում գրանտներ տալ ազգային անվտանգության եւ բանակի ոլորտներում, ապա մենք շատ ծայրահեղ վտանգավոր շեմի առաջ ենք գտնվում. «Եթե մենք թույլ տանք, որ այսօր նման գրանտներ գան մեր երկիր, ապա վաղն ավելի վտանգավոր ծրագրեր կիրականացվեն: Կոչ եմ անում պատկան մարմիններին զբաղվել Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությամբ եւ պատրաստվում եմ գրավոր դիմում ներկայացնել համապատասխան կառույցներին»:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА