ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ փաստի առաջ կանգնենք` արտադրամասերը փակված են լինելու, աշխատողներն էլ` արտագաղթած»

29.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երբ փաստի առաջ կանգնենք` արտադրամասերը փակված են լինելու, աշխատողներն էլ` արտագաղթած»

Այսօրվանից մեկնարկող խորհրդարանական հերթական նիստի օրակարգում ներառված է նաեւ ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանող, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի վրա տուրք չսահմանող աղմկահարույց նախագիծը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է վերոնշյալի մասին կառավարության հեղինակած նախագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկել է 22 հազար դրամի փոխարեն ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետտուրք հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ներկայացված նախագծով Հայաստան կներմուծվի առանց տուրքի: Օրենսդրական փաթեթին դեմ են «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: Այդուհանդերձ, հանձնաժողովում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հենց հանձնաժողովի նիստի ժամանակ զգուշացրել էր, որ ներմուծվող ցեմենտի տուրքի նվազեցումը կվտանգի ներքին արտադրողի գործունեությունը: Թե ինչ վտանգներով է հղի նախագծի ընդունումը, «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց ԲՀԿ-ական պատգամավորից:

«Մեծ տապալում է հասունանում». քաղաքագետ

Կմանրամասնե՞ք, թե Ձեր զգուշացումն ինչի՞ն էր վերաբերում, եւ նախագծի ընդունումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

Ոչ թե զգուշացնում էի, այլ իմ մտահոգությունն էի հայտնում, որովհետեւ այդ մտահոգությունը հայտնել էին նաեւ հենց տեղական ցեմենտ արտադրողները: Խոսքն այն մասին է, որ երբ կլինկերի վրա հարկ չի դրվում, այսինքն` կլինկերը մտնում է բացառությունների մեջ, խնդիր է առաջանում, որ, օրինակ, գործարանը, որն ունի 500-600 կամ հազար աշխատող, ավելի եկամտաբեր է բիզնեսի տեսանկյունից եւ, ուղղակի, կարող է  կլինկերը բերել եւ ունենալ աղաց` ավելի քիչ աշխատողներով: Արդյունքում, ավելի քիչ ինքնարժեքով արտադրի ցեմենտ: Սա է խնդիրը:

​​​​​​​ՀԱՍԱԿ-ի նախագահը՝ ակնկալում է պարզաբանում 27-ամյա արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ

Այսինքն` վտանգ եք տեսնում, որ կարող է գործարա՞ն փակվել կամ աշխատատեղե՞ր փակվել:

Վտանգ տեսնում եմ, որ ոչ թե կարող է գործարան փակվել, այլ գործարաններն ուղղակի իրենց աշխատանքի համակարգը փոխեն: Կլինկեր ստանալը, ինչպես գիտեք, բուն արտադրական պրոցեսի 85-90 տոկոսն է, ուղղակի, հնարավոր է լինեն գործարաններ, որոնց համար այդ պրոցեսը եկամտաբեր չլինի, եւ այլեւս այդ համակարգով չաշխատեն, հրաժարվեն այդ մեթոդից: Հետեւաբար, այդ արտադրամասերը կփակվեն, աշխատատեղերն էլ, բնականաբար, կկրճատվեն, որից հետո արդեն երաշխիքներ չկան` այն կլինկերը, որը ներմուծվում է Հայաստան, նույն գնով մեզ կմատակարարվի՞որովհետեւ բազմաթիվ գործոններ կան: Այսօր ո՞վ կարող է երաշխավորել, որ ֆիքսված գինը նույնը կմնա ու չի թանկանա:

Արմեն Սարգսյանը Սորոսական Ռուստամ Բադասյանին նշանակեց արդարադատության նախարար

Փաստորեն, կարող է հո՞ւմքը թանկանալ....

Իհարկե, երբ այդ արտադրամասերը փակվեն, իմ անձնական կարծիքն եմ ասում, որ շատ հնարավոր է հումքը թանկանա, եւ այդ դեպքում, երբ հումքը թանկացավ կամ, Աստված մի արասցե, ինչ-որ խնդիր առաջացավ` կլինկերը ներմուծելու մասով, չգիտեմ, թե ինչ կլինի` հաշվի առնելով, որ ցեմենտը ստրատեգիական նշանակություն ունի: Մենք փաստի առաջ ենք կանգնելու եւ հենց այդ ռիսկերի մասին էինք բարձրաձայնում հանձնաժողովի նիստին: Եվ այն ժամանակ, երբ փաստի առաջ կանգնենք, արտադրամասերը փակված են լինելու, աշխատողները` արտագաղթած, կամ գուցե այլ աշխատանքի անցած: Իսկ հետո որտեղի՞ց ենք նոր ներդրող գտնելու, որ մեզ մոտ այդ արտադրությունները վերականգնեն: Սրա մասին է մեր մտահոգությունը:

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ .տեսանյութ

ԲՀԿ-ն հրաժարվել էր ընդգրկվել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման աշխատանքային խմբում: Կարելի՞ է ասել, որ սա նշանակում է նախագծի ընդունման դեպքում դրա ողջ հետեւանքների մեղքը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլի» վրա է մնալու:

Անկեղծ ասեմ` մեր նպատակն այն չէ, որ հետեւանքների համար իշխանությունը պատասխան տա եւ այլն: Մեր նպատակն այդ ամենը կանխելն էր եւ, մենք ընդդիմություն լինելով հանդերձ` ուզում էինք գործընկերոջ կարգավիճակով լինել, եւ այդպես էլ կա: Դրա համար էլ մատնանշում ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք: Ուղղակի ժամանակին պետք է նաեւ շահագրգիռ կողմերը ականջալուր լինեն այն խնդիրներին, որոնք բարձրաձայնում ենք: Իսկ խնդիրները, եթե որպես լրագրող էլ ուսումնասիրեք, կտեսնեք, որ առկա են: Այս ձեւով, այս մոտեցումով այդքան էլ ճիշտ ճանապարհի վրա չենք:

Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА