o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

29.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

Ինչպես դառնորեն կատակում են մեր հայրենակիցներից շատերը` քայլոները վերջապես Սարդարապատի տեղն էլ իմացան: Ինչ վերաբերում է գլխավոր քայլոյին, ապա պետք է գոհունակություն հայտնենք, որ Նիկոլը Սարդարապատում համեմատաբար քիչ հիշատակեց «թավշյա ոչ բռնի» հեղափոխություն կոչեցյալը: Բայց իհարկե զերծ չմնաց իր սիրելի «հակակոռուպցիոն» թեմայից եւ հայտարարեց, որ Արամ Մանուկյանի կերտած Հայաստանում կոռումպացված պաշտոնյաները տեղ չպետք է ունենան:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

 

ԳՐՈՏԵՍԿԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ ԻՇԽՈՂ ԹԻՄԻՑ

Լրահոսին հետեւող ինչպես ազատ եւ հպարտ, այնպես էլ պարզապես քաղաքացիները զարմանքով հայտնաբերեցին, որ «կոռուպցիոն ռեժիմի մնացուկների» դեմ պայքարող թրաշամանուկները տոնակատարության ընթացքում իրենց լավ էլ զգում են, օրինակ, Աղվան Հովսեփյանի կողքը: Այսինքն` նրանց ողջ հռետորաբանությունը կոտրված լումայի գին էլ չունի: Բայց ինչո՞ւ պիտի լավ չզգային, եթե անցյալում հրեշավոր օլիգարխ, իսկ այժմ պուպուշ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը իր ձեռքով հովանոց է պահում թրաշամանուկ փոխվարչապես Տիգրան Ավինյանի գլխին: Բայց դրանք թեեւ կուրիոզային, բայց, այնուամենայնիվ, բավականին անշառ դետալներ են: Ճիշտ այնպես, ինչպես տոնակատարության ընթացքում քայլոների կրած բավականին անհեթեթ սպիտակ շարֆերը: Առավել կարեւորն այն է, ինչ կատարվում է նրանց ներսում: Այսպես, մեկ էլ ՔՊCC-ի խմբակցության պարանոյան բռնեց, թե ինչու փակ նիստերում խոսվածը հասնում է լրագրողներին, եւ այդ նույն կուլիսային պայմաններում ամենեւին էլ ոչ կատակով սկսել են քննարկել, որ միգուցե ԱԱԾ-ին պետք է հանձնարարել պայքարել արտահոսքերի դեմ եւ պարզել լրագրողներից արտահոսքերի աղբյուրները: Լրիվ բռնապետական մոտեցում, որը հակասում է ե՛ւ գործող օրենքին, ե՛ւ իր քաշով մեկ հակասահմանադրական է, բայց դա արտացոլում է հենց վոժդի տրամադրությունները, ով հուսահատ չգիտի ինչպես կանգնեցնել սեփական վարկանիշի գահավիժումը եւ տրամադրված է դատարանները բռնազավթելուց հետո մոնղոլաթաթարական արշավանք սկսել ընդդեմ ԶԼՄ-ների: Համ էլ ԶԼՄ-ները նաեւ լույս աշխարհ են հանում Նիկոլի թիմի անգրագիտության եւ տխմարության անդունդի ողջ խորությունը: Հա, չմոռանանք նաեւ սրանց թիմի գրոտեսկային սոցապնախարար Զարուհի Բաթոյանի մասին: Չգիտես ինչու, ոլորտի խնդիրների մասին գրեթե ոչինչ չի հնչեցնում, բայց փոխարենը սիրում է շեշտել, որ անհապաղ պետք է վավերացնել ԼԳԲՏ արտոնությունները երաշխավորող Ստամբուլյան կոնվենցիան: Իսկ սա արդեն բացի գրոտեսկից, նաեւ ռեալ վտանգ է, որի համեմատ խամրում է նույն նախարարուհու սկանդալային հարցազրույցը սեքսի մասին: Իսկ վտանգը հետեւյալն է` այդ նույն արտահոսքերի համաձայն (որոնց դեմ ՔՊCC-ն ուզում է պայքարել ԱԱԾ-ի օգնությամբ), կառավարության տարբեր օղակները թաքուն հանձնարարական են ստացել մինչեւ աշուն նախապատրաստել այդ ազգապիղծ կոնվենցիայից բխող բոլոր օրինագծերը, իսկ քայլոների ԱԺ-ն աշնանային նստաշրջանի ամենասկզբում պետք է դա վավերացնի: Այսինքն` թավշիստների խունտան սպառնում է ե՛ւ Արցախին, ե՛ւ քաղաքացիական իրավունքներին եւ ազատություններին, ե՛ւ դարձել է արդեն մահացու սպառնալիք հանրային բարոյականությանը: Խոլերայի, ժանտախտի կամ սպիդի պես:

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ

Ի տարբերություն թավշիստների` դեզերտիրներից, անգրագետներից եւ այլասերվածներից բաղկացած թիմի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցների հիմնական հենքը  ազգային հերոսներն են` ինչպես ողջ, այնպես էլ նահատակված: Ի դեպ, հետաքրքրական է, որ մայիսի 28-ի տոնակատարությունը միակ անտեսածը Նիկոլի տիկնիկավարն է` Լեւոն Տեր-Պետրոսյանը...

Ինչեւէ, այդ տհաճ եւ հույժ վտանգավոր ծերուկին մի կողմ դնենք եւ նշենք, որ համացանցը լեփ-լեցուն է լուսանկարներով եւ տեսանյութերով, թե ինչպես են տոնը դիմավորել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը: ՀՀ երկրորդ նախագահը բանտարկությունից հետո իր առաջին տոնը նշել է աջակիցների հետ «Կոնգրես» հյուրանոցում, եւ դատելով նրանց խանդավառ արձագանքներից` նաեւ անելիքների մասին խոսակցություն է ունեցել: Իսկ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն ուխտագնացության են գնացել Սպիտակավոր եկեղեցին` երախտագիտության տուրք մատուցելու Գարեգին Նժդեհի շիրիմին, ու միաժամանակ նաեւ ոգեկոչելու ինչպես 1918-ի, այնպես էլ Արցախյան հերոսամարտերի նահատակներին: Ավելորդ չէ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո Սերժ Սարգսյանի կողմից նրան այցելելու փաստը, որը պաշտոնապես հաստատել են երկու նախագահների գրասենյակները, տագնապի նոպաներ է հարուցել քայլոների ճամբարում, քանզի նրանց երեւակայությունը միանգամից նկարել է այնպիսի «սարսափ», թե երկու նախագահների թիմերը միասնաբար ինչ կբերեն թավշիստների գլխին...

«ՄԱՐՏԻ 1-Ը»` ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԻԱԿ ԱՊԱՎԵ՞Ն

Չգիտենք, արդյոք կարելի է արդեն խոսել այդ երկու թիմերի ռեալ համագործակցության մասին, բայց ակնհայտ է, որ այժմ գոյություն ունեն երկու հստակ բեւեռներ` ռազմահայրենասիրական Հայաստանը եւ անգրագետ թավշիստների ՉՀայաստանը, ուր անտեսում են Մաշտոցի  հորդորը` «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Եվ այդ բեւեռները անտագոնիստ են, ու այդտեղ գոյություն ունի միայն կա՛մ-կա՛մ տարբերակը:

«ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА