o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլի քաղաքապետի ընտրության հետ կապված սոցհարցումները տխրեցրել են Էրդողանին

28.05.2019 11:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլի քաղաքապետի ընտրության հետ կապված սոցհարցումները տխրեցրել են Էրդողանին

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կապվող թուրքական Optimar սոցհարցումներ իրականացնող ընկերությունը նոր տվյալներ է ներկայացրել հերթական սոցհարցման արդյունքներից։

Սպիտակ տունը հաստատել է Էրդողանին ուղղված Թրամփի նամակի իսկությունը

Թուրքական HaberturkTV–ի եթերում Optimar–ի ղեկավար Հիլմի Դաշդեմիրը նշել է, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների հետ կապված սոցհարցումները ցույց են տվել, որ մարտի 31–ին ընտրված ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն առաջ է 4 տոկոսով իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմից։

Նշենք, որ մարտի 31–ին Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր թեկնածուն, սակայն իշխող կուսակցությունը չէր համակերպվել պարտության հետ եւ ճնշում էր գործադրել ԿԸՀ–ի վրա։ Ճնշման հետեւանքով ԿԸՀ–ն չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրության արդյունքները եւ նոր ընտրությունները նշանակեց հունիսի 23–ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА