o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՈՒՆ ԼՖԻԿԻ «ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ»՝ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԱՄԻՍՆԵՐՈՎ ՉՁԳԵՆ

28.05.2019 20:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՈՒՆ ԼՖԻԿԻ «ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ»՝ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԱՄԻՍՆԵՐՈՎ ՉՁԳԵՆ

Երբ, ի վերջո, պատրաստ կլինեն «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ու «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից իրականացվող «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացությունը: Հիշեցնենք, այդ դեղի կիրառումից հետո «Մալայան բժշկական կենտրոնում» բուժվող 8 «հպարտ» քաղաքացու հարազատներ հայտարարեցին, թե հիվանդները գրեթե կուրացել են: ՀՀ առողջապահության նախարարությունից ի սկզբանե նշել էին, որ սովորաբար նման փորձաքննությունները տեւում 15 օր, բայց արդեն շուտով մեկ ամիս կլրանա, ու դեռ քար լռություն: Ուրեմն` ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են ուշանում փորձաքննության պատասխանները, հերթական անգամ փորձեցինք պարզել ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից մեզ կրկին նույն պատասխանը տվեցին՝ դեռ փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, եւ որ պատրաստ լինելու դեպքում իրենք այդ մասին կտեղեկացնեն: Հարցին, որ ի սկզբանե նշել էին 15 օր. ուրեմն ինչո՞ւ է ուշանում` պատասխանեցին, որ չեն կարող ասել: Կրկին նշելով, որ լինելու դեպքում իրենք կհրապարակեն:Մենք էլ հերթական անգամ նույն հարցադրումն առաջ քաշենք. նման կարեւորագույն եւ, չբացառենք, քրեորեն պատժելի հետեւանքներ խոստացող հարցն այսքան կձգձգվեր, եթե կապված չլիներ իշխանությունների համար այդքան յուրային դարձած, Նիկոլի մերձավորներին 20 միլիոն դրամանոց հեռախոսաքարտ նվիրելու հրապարակային պատմության հետ կապված Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի եւ ոչ պակաս յուրայինի համարում ունեցող «Մալայան կենտրոնի» հետ: Չնայած, հանուն Լֆիկի «սիրուն աչքերի»՝ մի փորձաքննությունն ի՞նչ է, որ ամիսներով չձգեն:

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

Ա. Ն.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА