o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել

25.05.2019 20:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել:

Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին. Նաիրա Զոհրաբյան

Այս մասին մայիսի Պողոսյանն ասաց մայիսի 25-ին «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ որևէ հարաբերություններ հիմնվում են սկզբում սեփական շահերի վրա: Պետք է հասկանանք, թե որն են մեր շահերը, և որն են Ռուսաստանի շահերը, այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրենք այդ երկիրը:

Առաջարկում եմ, որ մեր համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ: Մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի, Ամերիկայի ուսումնասիրության կենտրոններ, ունենք ֆանտաստիկ արևելագիտության կենտրոն, ուրեմն պետք է դա էլ ունենանք»,- ասաց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը նշեց, որ նաև կարևոր է ցանկացած երկրի հետ հարաբերություններում մշակել սեփական ցանկալի ու հնարավոր զարգացումների սցենարները: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА