o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արևմուտքի ու ՌԴ-ի միջև ընտրության հարցում պետք է հրաժարվել «կիսահղի» քաղաքականությունից. Հ. Մելիք-Շահնազարյան

25.05.2019 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արևմուտքի ու ՌԴ-ի միջև ընտրության հարցում պետք է հրաժարվել «կիսահղի» քաղաքականությունից. Հ. Մելիք-Շահնազարյան

Խնդիրը ոչ միայն այն է, որ պատմական իներցիայով են զարգանում հայ-ռուսական հարաբերությունները, այլ նաև այն, որ մեր գործընկերները՝ լինեն Ռուսաստանում, թե Արևմուտքում, թե տարածաշրջանում, շահ հետապնդող այլ երկրներում, մշտապես ուզում են ինչ-որ նախաձեռնություններ տեսնել Հայաստանի կողմից: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հարցվածների 65.86%-ի կարծիքով՝ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

«Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն այնքան են կլանում իրենց ջանքն ու եռանդը, որ նախաձեռնություններ մշակելու, նոր պլաններ իրագործելու ոչ ժամանակ է մնում, ոչ ցանկություն: Ամբողջ պոտենցիալն ուղղվում է այդ տարածաշրջաններում ծրագրեր իրականացնելուն»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց. «Ընդամենը պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացնենք, ընդամենը պետք է նշենք, որոնք են մեր շահերը տարածաշրջանում, ինչն է մեզ անվտանգություն, զարգացում տալիս և աշխատել այդ ուղղությամբ: Երբ հայկական կողմը անցյալում կամ հիմա փորձում է ինչ-որ հավասարակշռություններ պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև կամ դեմոկրատների և բռնապետերի միջև, ամեն տեղ բռնել ոսկե միջինը, և դա դարձնել գերակա շահ և ոչ թե հենց Հայաստանի և հայ հանրության խնդիրը, այդ դեպքում մենք ունենում ենք հարցեր. վճռական պահերին մեր դաշնակիցները նույնպես վարվում են մեզ հետ այդ կերպ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА