o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք…» . Թեհմինա Վարդանյան

22.05.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք…» . Թեհմինա Վարդանյան

«Այսօր Երեւանի ավագանին քննարկում էր իմ կողմից ներկայացված փողոցների անվանափոխության երեք նախագծերը։ Երեքից միայն ընդունվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոցի նախագիծը», - այս մասին նշում է Երեւանի «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Լինեմ անկեղծ արդեն ամիսներ շարունակ աշխատելով «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամների հետ, դեռեւս հստակ չէի գիտակցում՝ ո՞ւր կարող է հասնել որոշ անդամների մտքի «պայծառությունն» ու պատկերացումները։ Չհնչեց գոնե մեկ հիմավորված փաստարկ՝ ինչո՞ւ են դեմ, որ Մաշտոցի պողոտան եւ Մովսես Խորենացու փողոցը կրեն Սուրբ բառը։ Իհարկե, հասկանում եմ, որ որոշ մարդիկ այդպես էլ չեն հասկանում՝ ի՞նչ ասել է ավագանու անդամ, ի՞նչ ասել է ավագանու գործունեություն, քանզի արդեն իսկ շատերի համար ընդամենը ամիսներ անց անհետաքրքիր են դարձել ե՛ւ ավագանու նիստերը, ե՛ւ հանձնածողովների նիստերը, քանզի երկուսի ժամանակ էլ մի կերպ է քվորում ապահովվում։ Որոշակիորեն հասկանում եմ, որովհետեւ շատերը այդպես էլ չհասկացան՝ ինչպե՞ս հայտնվեցին այդ դահլիճում, որտեղի՞ց եկան եւ ո՞ւր են գնում։ Չեմ ուզում նույնիսկ խոսել 57 հոգանոց «Իմ Քայլ» խմբակցության քարտուղարի հայտարարությունների եւ վերջինիս ամուսնու, ով եւս ավագանու անդամ է տեսակետների ու հետագա գրառումների մասին»։

Պարո՛ն Փաշինյան, Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին (լուսանկար)

Եզրափակելով խոսքը՝ Թ. Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА