o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այստեղ «սուրբ» բառը կա եւ դրա համար է ձեր կռիվը». ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլին»

22.05.2019 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այստեղ «սուրբ» բառը կա եւ դրա համար է ձեր կռիվը». ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլին»

Եթե ողջ լինեին այսօր ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ, ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ ԵՒ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ, վստահաբար, այսօր կնահատակվեին՝ հանուն քրիստոնեության, սրախողող լինելով՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների հարցադրումներից:

Հոկտեմբերի 21-ին Երևանի, Լոռու և Տավուշի որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Այսօր Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրեց երեք նախագծերը՝ Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով անվանափոխելու վերաբերյալ:

Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ գործադրեցին բոլոր ջանքերը՝ նախագիծը մերժելու համար պատճառաբանություններ գտնելով: Էլ հիշեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն սրբադասված նահատակներին, էլ անդրադարձան խնդրի տնտեսական, իրավական կողմին եւ նույնիսկ հոգեբանական: Անգամ խոսեցին նախապես հանրային լսումներ անելու անհրաժեշտության մասին, ասենք, պատկերացրեք մի դրվագ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների անդամ, ԼԳԲՏ ակտիվ քարոզիչ Լարա Ահարոնյանը հանրային քննարկման ժամանակ քննում է, թե Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ էին, թե՝ ոչ, որ նրանց անուններով փոցոցներն էլ համապատասխանաբար դառնան Սուրբ Մ. Մաշտոցի եւ Սուրբ Գր. Լուսավորչի փողոցներ:

Ի վերջո, եկավ անկեղծության պահը եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ խոսեց ամենայն անկեղծությամբ. «Ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ի՞նչ ենք քննարկում: Եթե կարող եք, ունեցեք ազնվություն ձեր մեջ եւ այս տակից-գլից նախադասություններեւ ձեւակերպումներ անելու փոխարեն, ազնվորեն ասեք, որ այստեղ «սուրբ» բառը կա եւ դրա համար է ձեր կռիվը: Այդ դեպքում ձեզ ավելի անկեղծորեն կհասկանայի: Ի՞նչն է խնդիրը, որեւէ մեկը մեզնից կարծում է, որ Խորենացին սուրբ չէ՞,  Մաշտոցը սուրբ չէ՞ կամ Լուսավորիչը սուրբ չէ՞: Ասեք իմանանք, որ դուք այդպես եք կարծում: Մենք էլ ասենք, դե դա ձեր դիրքորոշումն է: Ազնվորեն, անկեղծորեն ասեք, որ այդպես եք կարծում, ոչ թե ասեք՝ իրավական չգիտեմ ինչը, չորս ժամ քննարկումը կամ սրբադսասաված 1,5 մլն ցեղասպանության զոհերը… Ուրեմն՝ ձեզ մի բան ասեմ, որի մասին թերեւս տեղյակ չեք՝ Մաշտոցը եղել է վարդապետ, արդեն իսկ եղել է հոգեւոր դասի ներկայացուցիչ, Խորենացին՝ եպիսկոպոս, Լուսավորիչը՝  հենց քրիստոնեության տարածողն է եղել եւ եպիսկոպոսապետը: Եթե չգիտեք, գնացեք Հայոց պատմություն կարդացեք եւ 1,5 մլն Հայոց ցեղասպանության զոհերին մի՛ խառնեք այս դեպքի հետ, սա բոլորովին այլ է»:

Եզրափակելով խոսքը՝ Հ. Առաքելյանը կրկին հարց հղեց. «Խնդիրը սուրբ լինելու հե՞տ է, ի՞նչն է ձեզ տանջում, որ փողոցը դառնա Սուրբ Մովսես Խորանացո: Ուղղակի չեմ հասկանում՝ վերջիւն մեկ տարվա մեր փոփոխությունների հետ մեկտեղ մենք նաեւ այդ սրբացման խնդիրներին ինչի՞ ենք այդքան ագրեսիվ վերաբերում: Մեկը մեկի հետ ի՞նչ կապ ունի, ժողովուրդ ջան:  Ազատ էլի ձեր հավատքն ունեցեք, մենք մեր հանձնաժողովում մարդիկ ունենք, որ ասացին մենք աթեիստ ենք: Բայց ո՞րն է խնդիրը, էլի դուք եղեք աթեիստ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА