o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

21.05.2019 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Երբ հասարակաության մեջ չլինեն ինքնասպանության դեպքեր, չեն լինի նաև բանակում. ԳՇ պետ

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,   իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝  իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА