ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքն այսօր կրկին համախմբման մեջ է, բայց այս դեպքում` արդեն Փաշինյանից ազատվելու» (Տեսանյութ)

21.05.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ելքն այսօր կրկին համախմբման մեջ է, բայց այս դեպքում` արդեն Փաշինյանից ազատվելու» (Տեսանյութ)

Մինչ կիրակի օրը բոլորը հանգստանում էին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտավ հանրությանն այս շաբաթ եւս զբաղեցնելու մի նոր թեմա: Նախ պահանջեց արգելափակել  հանրապետության` առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Իսկ արգելափակելուց հետո` ժամեր անց, խնդրեց վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Իսկ այդ ընթացքում երկրի պետական կարեւորագույն ինստիտուտներից շատերը հանդես եկան լրջագույն հայտարարություններով, քանի որ դատարանների մուտքերը փակել-բացելու ֆոնին` շատերն արձանագրեցին, որ սահմանադրական կարգն է տապալվում: Տեղի ունեցած իրադարձություններն «Իրավունք TV»-ի տաղավարում քննարկել ենք «Այլընտրանք» ՀԿ համանախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ եւ քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«Իսկ ինչ-որ մեկը Ն. Փաշինյանին հարցրել է՝  ինչո՞ւ էր ՌԴ-ում հանդիպում ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ»

«ՍԱ ՈՒՂԻՂ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»

Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո, եւ կարելի՞ է համարել, որ այսպես ասած, սահմանադրական կարգը երկրում «թեթեւակի» տապալվեց, ի պատասխան Ն. Մանթաշյանը նշեց. «Որպես այդպիսին, սահմանադրական կարգը «թեթեւակի» չի տապալվում` կա՛մ տապալվում է, կա՛մ` ոչ: Իսկ սա ուղիղ ոտնձգություն էր մեր Սահմանադրությանը, որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը, որը ե՛ւ ի պաշտոնե, ե՛ւ ըստ Սահմանադրության, որեւէ կերպ իրավունք չունի միջամտել դատական իշխանության գործընթացներին, փաստացի կոչ էր արել համաքաղաքացիներին պարալիզացնել իշխանական մի ամբողջ բուրգի առանձին մի թեւ, որը, ըստ Սահմանադրության, ապահովված եւ երաշխավորված է անկախությամբ: Փաստացի, վարչապետի ուղղորդմամբ, այդ թվում` իշխանական թեւի պատգամավորների եւ կառավարության որոշ անդամների մասնակցությամբ ոտնահարվում էր մեր դատական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում` դատավորների ազատ տեղաշարժման, աշխատանքային իրավունքները: Եվ, ըստ էության, սահմանադրական կարգը արդեն երկրորդ անգամ է տապալվում վարչապետ Ն. Փաշինյանի կողմից: Առաջին անգամ նա նույն ոտնձգությունն արեց օրենսդիր իշխանության նկատամամբ, երբ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին պարալիզացրեց խորհրդարանը` իրեն անհարմար օրենքի չընդունման համար: Այն ժամանակվա եւ երեկվա տարբերությունը միայն այն էր, որ այն ժամանակ Ն. Փաշինյանը հետհեղափոխական էյֆորիայի շնորհիվ դեռ ուներ որոշակի զանգված, որի շնորհիվ կարողացավ մինչեւ վերջ հասցնել տապալման գործընթացը: Փաստացի, նաեւ ճնշումներ գործադրվեցին նախագահի վրա, բայց այն նա չստորագրեց` ուղարկելով Սահմանադրական դատարան: Սակայն նույնիսկ այդ դեպքում Սահմանադրական դատարանից հետ եկավ պատասխան, որ օրենքը սահմանադրական է` համապատասխանում է Սահմանադրությանը»:

«Մուրսիի ճակատագիրը կարող է օրինակ ծառայել այսօրվա հեղափոխական շատ գործիչների համար»

Զուտ քաղաքագիտության տեսանկյունից` տեղի ունեցածն, ըստ Գ. Պետրոսյանի, նույնպես նոնսենս է. «Երբ խոսքը իրավական պետության մասին է, Սահմանադրության առաջին հոդվածը ենթադրում է իշխանության ճյուղերի տարանջատվածություն` հավասարակշռումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմներ: Այստեղ ճյուղերից յուրաքանչյուրը պետք է կարողանա ընդամենն իր լիազորություններով ապահովել հավասարակշռությունը` համաչափ եւ առողջ գործունեություն ապահովելու համար: Մինչդեռ ականատես եղանք, ոչ միայն այս դեպքում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, այլեւ` ականատես ենք եղել ամբողջ տարվա ընթացքում: Գործադիր իշխանությունն այսօր ներկայանում է իշխանության երեք ճյուղերի բացահայտ կոորդինատոր, եւ այստեղ խոսել տարանջատվածության եւ ժողովրդավարության մասին, կարծում եմ` իմաստազուրկ է: Նույնը կարելի է ասել այն հայտարարության մասին, երբ Փաշինյանը հրապարակային հարթակներից ասում էր` չկա այդպիսի դատավոր, որը չկատարի իմ ասածները, էլ չեմ ասում հայտնի հեռախոսազանգերի, իր պատգամավորների իրավական գիտակցության խայտառակ բացակայության մասին: Դատական համակարգի վրա ակնհայտ ճնշումներ գործադրելու միջոցով փորձում են հասարակական որոշակի տրամադրություններ ստեղծել»:

«Իսկ Ալիեւին նորմալ համարելն ու տրանսգենդերի ԱԺ ելույթը ե՞ւս չեք ողջունում». Շարմազանովը՝ իշխանություններին

«ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ո՛Չ ՆԱԼԻՆ, Ո՛Չ ՄԵԽԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ»

Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից դատարանի մուտքերն ու ելքերը փակելու հերթական ակցիայի վերաբերյալ ՀՀ նախագահի արված հայտարարությանը` «Այլընտրանք» ՀԿ համանախագահը հիշեց հայտնի անեկդոտը. «Եկել եմ ասեմ` իմ վրա հույս չդնեք. նախագահի հայտարարությունն ինձ հիշեցրեց հենց այդ անեկդոտը: Այսինքն` հայտարարությունն առանց տրամաբանության միմյանց փոխկապակցված բառերի շարան էր, որով նախագահը եկել էր ասելու, որ իր վրա հույս չդնենք: Կրկին հղում անելով Սահմանադրությանը` ասեմ, որ նախագահը պետության գլուխն է եւ ի պաշտոնե հանդիսանում է հենց Սահմանադրության եւ սահմանադրականության կարգի երաշխավորը: Եվ երբ ունեն կոնկրետ փաստ, որ վարչապետի կողմից կատարվում է ոտնձգություն սահմանադրական կարգի նկատմամբ, եւ նախագահը լղոզված, ոչինչ չասող հայտարարությամբ է հանդես գալիս, այստեղ հանդիպում ենք մի դեպքի, երբ նախագահը, կարծես, ժողովրդական սերը` այն սերը, որն իր հաշվարկով վայելում է Ն.Փաշինյանը, փորձում է դրա վրա դիվիդենտներ հավաքել, միեւնույն ժանանակ, չկորցնելով նաեւ այն զանգվածին, որը չի կիսում վարչապետի մտածելակերպն ու գործողությունները: Հին հայկական ասացվածք կա` ո՛չ նալին, ո՛չ մեխին, նախագահի հայտարարությունը լրիվ այդ բովանդակության մեջ էր»:

«Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ նախագահ է». դեպի նախագահի նստավայր բողոքի երթ անցկացվեց (տեսանյութ)

Իսկ ի՞նչ կարելի էր ակնկալել ՀՀ նախագահի հայտարարությունից, քաղաքագետը հավելեց. «Համենայնդեպս, նախագահից ակնկալում էի սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում շատ հստակ եւ կոնկրետ արձագանք: Այստեղ պետք է բացառվեր անորոշությունը, կրավորական ձեւակերպումնները եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Բարձրագույն դատական խորհուրդը, Փաստաբանների պալատը շատ հստակ արձագանքեցին` իրենց անհամաձայնությունը հայտնելով վարչապետի հորդորներին: Այս պարագայում նախագահին մնում էր մի բան` կա՛մ համաձայնություն տալ վերը նշված կառույցների գնահատականին, կա՛մ հակառակ գնահատականը տալ, որը նույնպես ինձ համար կլիներ գուցե ոչ հասկանալի, բայց` ընդունելի: Այսինքն` ընդունելի, որ ունենք Սահմանադրական լիազորություններով օժտված թիվ մեկ պաշտոնյա, որը, ընդամենն իր գործառույթները գիտակցելով, արձագանքել է այն իրավիճակին, որը բոլորիս ընկալմամբ տանում էր դեպի սահմանադրական կարգի տապալում: Այստեղ ուրիշ մտավախություն ունեմ, որ այս ամենը նաեւ ինչ-որ առումով արդյունք է այսօրվա սահմանադրական կարգի ոչ լիարժեք համապատասխանության` մեր իրականության, գուցե լիազորությունների տարանջատվածությունն այնպիսին չէր, որ նախագահը կարողանար հստակ արձագանքել: Բայց, ամեն դեպքում, նա ունի հստակ արձանագրված իրավազորություն, եւ ընդամենը պետք է կարողանար հստակ այն օգտագործել»: 

Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին

Մանթաշյանի գնահատմամբ` Ն. Փաշինյանը հետհեղափոխական էյֆորիաներն օգտագործելով` կորցրել է իրականության զգացողությունը. «ՄԻՊ գրասենյակը, բացի իր վերջին կոշտ հայտարարությունից, դրանից առաջ էլ, երբ վարչապետն մարդկանց անհիմն ուղղորդում էր դիմում գրել, ազատվել, ՄԻՊ-ը կրկին արձագանքեց, իսկ վարչապետը ծաղրով վերաբերվելով դրան` ասաց` դե թող գան ինձ ձերբակալեն: Մարդը վայելում է անպատժելիության զգացողությունները` կարծելով, որ ունի 70 տոկոսանոց վարկանիշ, որն, ի դեպ, շատ վաղուց կտրուկ անկում է ապրել, բայց դեռ անձնական պատասխանատվության զգացողություն այս մարդը չի զգում, ուղղակի, կտրվել է իրականությունից: Իսկ նման դեպքերում մենք ականատես եղել ենք, թե այլ պետությունների նմանօրինակ լիդերներն ինչ անկում են ունենում»:

«Ես զգում էի, որ դա է ճիշտ քայլը». Արմեն Սարգսյանը՝ հեղափոխության ժամանակ Փաշինյանին հանդիպելու մասին

«ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐԿԱՐ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ»

Ինչ վերաբերում է իշխանության վարկանիշին, թե ինչ է հուշում այն, որ Ն. Փաշինյանի հորդորով դատարանների դռները մի կերպ կարողացան փակել, քանի որ սակավաթիվ էին ակցիայի մասնակիցները, չնայած նրան, որ ակցիային մասնակցում էին նաեւ իմքայլական պատգամավորներն ու նրանց բարեկամ-հարազատները, քաղաքագետն ասաց. «Այստեղ շատ հետաքրքիր նաեւ հոգեբանական պահ կար, երբ վարչապետն ուներ 70 տոկոսանոց լեգիտիմություն, նա այդ լեգիտիմությունը կառուցել էր որոշակի խոստումների եւ դրանց արդյունքում ձեւավորված ակնկալիքների վրա: Ակնհայտ էր, որ ժամանակի ընթացքում խոստումների իրականացման դինամիկայով պայմանավորվածլեգիտիմությունը, միեւնույնն է, պետք է անկում ապրեր: Բայց, ցավոք, այսօր իրենք չունեն իրավիճակի այն ընկալումը, որն անհրաժեշտ է առաջացած նոր պայմաններում: Հեղափոխական խոստումները գրեթե մեծամասամբ չեն իրականացվել, հետեւաբար այդ լեգիտիմությունը պետք է անկում ապրեր: Իսկ այդ անկման դինամիկան իրենց համար ընկալելի չէ: Դրա համար իրենք պարբերաբար նման ճանապարհներով փորձում են հասկանալ իրենց լեգիտիմության աստիճանը եւ ամեն անգամ գոնե ներքուստ հուսալքվում են, որովհետեւ այն վստահության քվեն, որն ունեին իրենք նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին, այսօր, իմ խորին համոզմամբ, գոնե 30 տոկոսը դժվար ունենան»:

«Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն». Արմեն Աշոտյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահի կարծիքով` այդ վստահության քվեն, արդեն իսկ կարելի է հասկանալ, որ ոչ թե Ն. Փաշինյանին էր տրված, այլ նա դեռեւս այն ժամանակվանից բոլոր ընտրություններին օգտագործեց ՀՀԿ-ի բացասական վարկանիշը` վերագրելով իր անձին. «Այսինքն` Ն. Փաշինյանին ընտրողները բոլորը չէին, որ ընտրում էին իրեն, այլ ուղղակի բողոքի ձայն էին բարձրացնում նախկին իշխող կուսակցությանը: Նրա բոլոր քարոզարշավների ընթացքում կարմիր թելով անցնում է դա: Որեւէ ծրագիր, որպես այդպիսին, այդպես էլ չլսեցինք Ն. Փաշինյանից: Նա միշտ խոսեց ՀՀԿ-ի մասին, եւ այսօր, երբ նրանից փորձում են ինչ-որ տեղեկատվություն ստանալ` մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ, որեւէ տրամաբանություն ունեցող քաղաքացու մոտ չի կարող փաստարկված լինի վերջին ասուլիսի 100 կատարված աշխատանքները, որովհետեւ այնտեղ աբսուրդի ժանրից կետեր կային: Օրինակ` ամուսնությունների թիվը պայմանավորել գործող իշխանություներով, ուղղակի ծիծաղելի է: Հիշեցի «Ընկեր Փանջունին» ֆիլմի հայտնի դրվագը, երբ ավանակների հետ կենակցող տղամարդկանց հանդիպում է ու ասում` տեսեք, թե ինչ ծանր է սոցիալական վիճակը, որ մարդիկ չեն ամուսնանում, ավանակների հետ են կենակցում: Այսինքն` ինչքան լավն եմ ես, որ իմ ժամանակով ամուսնանում են, սա ուղղակի ծիծաղելի է»:

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

Գ. Պետրոսյանն էլ նկատեց, որ այսօր շեշտադրումն արվում է նախորդների հետ շարունակաբար, չավարտվող կռվի. «Այն դեպքում, երբ հստակ մոտեցում կա, որն օգտագործվում է աշխարհի բոլոր երկրներում` այն է լեգիտիմության պահպանման միջոցը արդյունավետ ներգործությունն է սոցիալ-տնտեսական քաղաքականությանը: Այնպես որ, ինչքան էլ փորձես պոպուլիզմով պատրանքներ ստեղծել, թե նախկիները այսպես-այնպես, այդ ճանապարհով լեգիտիմություն պահպանել երկար չի հաջողվելու»:

«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

Ամփոփելով թեման` «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Մանթաշյանը ցավով արձանագրեց. «Այն հավատը, որը մեր ժողովրդին վերածնվելու, դեպի լավ ապագա գնալու, ոգեշնչել էր, որն ուրախալի էր, կրկին դարձավ հուսախաբություն: Կրկին մեր ժողովուրդը կանգնեց կոտրած  տաշտակի առաջ, եւ այսօր ելքը կրկին համախմբման մեջ է, բայց այս դեպքում` արդեն Նիկոլ Փաշինյանից ազատվելու, որովհետեւ նա այս պահին դարձել է պատուհաս մեր ազգի գլխին: Նա կարծես իր միջից չի հանել ընդդիմադիր գործիչ լինելու այն մոտեցումը, թե ամեն ինչ կարելի է ասել, բայց միեւնույնն է, դրա համար պատասխանատվություն տվողը ուրիշներն են լինելու: Ն. Փաշինյանն անում է քայլեր, որոնք ուղիղ սպառնալիք են այսօր Արցախին, մեր միջազգային դիվանագիտական հարաբերություններին, այդ թվում` մեր ռազմավարական գործընկերների հետ: Եվ լավ գիտակցելով, թե դրանից ինչ վտանգներ են սպասվում` Ն. Փաշինյանը շարունակում է այդ գործողությունները, այստեղ ընդամենը կարելի է ենթադրություն անել, որ սա նրա միանձնյա տեսակետը չէ, այլ` տարբեր սորոսական եւ կրոնական այլ կազմակերպությունների, որոնք, ընդ որում, ֆինանսավորվում են նաեւ այլ, անգամ մեր թշնամի պետության աղբյուրներով: Հետեւաբար դառնալ նրանց կամակատարը, ձեռքի խաղալիքը, ուղիղ սպառնալիք է մեր պետությանն ու պետականությանը: Այնպես որ, օրակարգում մենք ունենք շատ լուրջ խնդիր, որ օր առաջ պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից»:

​​​​​​​«Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես, դու դրանից հետո մնացել ես ՀՀԿ-ում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Կլոր-սեղան» քննարկումն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА