o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերի Օսիպյանը խուսափեց պատասխանել, թե ինչ հանձնարարական է իջեցվել ներքին ուժերին

20.05.2019 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վալերի Օսիպյանը խուսափեց պատասխանել, թե ինչ հանձնարարական է իջեցվել ներքին ուժերին

ՀՀ ոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ողջ հանրապետությունով մեկ պիտի հսկեն իրավիճակը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն:

​​​​​​​«Կարապետյանի կառավարությունը ավելի էր ստվերից դուրս աշխատում, քան Փաշինյանինը»

«Մենք, այո՛, ունենք այդ բավարար ռեսուրսներն ու հնարավորությունները, որպեսզի մեր աշխատանքը պատշաճ կերպով կատարենք»,- ասաց ՀՀ ոստիկանապետը՝ խուսափելով պատասխանել այլ հարցերի:

Վարչապետի հայտնի հայտարարության հետ կապված՝ ի՞նչ հանձնարարական է իջեցվել ոստիկանությանը, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք պարոն Օսիպյանից:

«Հասարակական կարգն ենք ապահովելու ամբողջ Հայստանում: Մնացած հարցերով,  խնդրում եմ, դիմեք մեր լրատվական ծառայությանը»,- փոխանցեց ոստիկանապետը՝ խուսափելով պատասխանել այս և մյուս հարցին, թե որքանո՞վ է վարչապետի հայտարարությանը հետևող ոստիկանն իր գործողություններով   հակասահմանադրական քայլեր անում, ինչպես նշում են մի շարք փորձագետներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА