ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան հրապարակային ճշնում գործադրի դատարանների վրա, այդքան հիմքեր կլինեն Քոչարյանի դատավճիռը բողոքարկելու համար

20.05.2019 13:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Որքան հրապարակային ճշնում գործադրի դատարանների վրա, այդքան հիմքեր կլինեն Քոչարյանի դատավճիռը բողոքարկելու համար

Փաստաբան Ներսես Աղաբաբյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառում․

Դրամաշնորհների գրպանում, ձկնաբուծարանների համար ջրի կրկնակի ավելի օգտագործում, խեցգետնի պաշարների որսի բազմակի թույլատվություններ. Հաշվեքննիչ պալատի զեկույցը` Բննախի վերաբերյալ

«Որքան Նիկոլը հրապարակային ճշնում գործադրի դատարանների վրա, այդքան ավելի շատ հիմքեր կլինեն Քոչարյանին ենթադրաբար դատապարտող դատավճիռը բողոքարկելու համար: Վաղը դատավորների մուտքը դատարաններ հիմարաբար արգելափակող քաղաքացիներին ասեմ, որ նրանց գործողություններում առերևույթ առկա են հանցագործության տարրեր:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 332

1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА