o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլիզաբեթ Երկրորդը, արքայազն Ֆիլիպը, Սասեքսի դուքս Հարին, արքայադուսր Աննան և Միդլթոն ընտանիքի անդամները ներկա են գտնվել թագավորական ընտանիքի անդամ Գաբրիելա Վինձորի հարսանիքին

19.05.2019 11:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Էլիզաբեթ Երկրորդը, արքայազն Ֆիլիպը, Սասեքսի դուքս Հարին, արքայադուսր Աննան և Միդլթոն ընտանիքի անդամները ներկա են գտնվել թագավորական ընտանիքի անդամ Գաբրիելա Վինձորի հարսանիքին

Գաբրիելայի և Թոմաս Քինգսթոնի պսակադրությունը, որն տեղի է ունեցել այսօր` մայիսի 18-ին, այս տարվա խոշորագույն հարսանիքն է, որը գտնվում է ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ հարսանյաց հանդեսին արքայազն Հարին միայնակ է ժամանել. Սասեքսի դքսուհին տանն է մնացել իրենց 12 օրական որդու՝ Արչիի հետ: 34-ամյա արքայազնը ժամանել է դերասանուհի Սոֆի Վինքլմանի հետ, որն ամուսնացած է Գաբրիելայի եղբոր հետ: Հայտնի հյուրերի թվում են եղել նաև Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրն ու ծնողները: Գաբրիելա Մարինա Ալեքսանդրա Օֆելյա Վինձորն անկախ գրող է և թագավորական ընդարձակ ընտանիքի անդամ: Նա Կենթի արքայազն Մայքլի դուստրն է և 52-րդը գահաժառանգների ցուցակում: 

Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ցանկանում ներկայանալ զորամաս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА