ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանի բակը մարդաշատ է Քոչարյանի գործով դատական նիստից առաջ

14.05.2019 12:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանի բակը մարդաշատ է Քոչարյանի գործով դատական նիստից առաջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ առաջ արդեն մարդաշատ է: Մայիսի 14-ին դատարանի բակի մեկ կողմում ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներն են, մյուս կողմում` հակառակ կարծիք ունեցողները:

Քոչարյանի աջակիցներն ԱԱԾ–ի մոտ են (ուղիղ)

Մայիսի 14-ին դատարանը կհրապարակի Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Որոշման հրապարակումից հետո դատարանը կանցնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցի քննարկմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА