ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում թխվեց 3 մետրանոց ժենգյալով հաց

13.05.2019 20:15 ԹԵՄԱ
Արցախում թխվեց 3 մետրանոց ժենգյալով հաց

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մայիսի 11–ին նշվեց «Ժենգյալով հացի» ամենամյա 2–րդ փառատոնը, որի ժամանակ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ ավելի քան 3 մետր երկարությամբ։ Փառատոնին ներկայացված էին հարյուրից ավելի տաղավարներ, որտեղ վաճառվում էին հայկական արտադրության տարբեր ապրանքներ՝ ուտելիքներ, խմիչքներ, զարդեր եւ այլն։

4 բալանոց երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում

Փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանի խոսքով փառատոնի ստեղծման հիմնական գաղափարն այն է եղել, որ գյուղը հանրության ուշադրության կենտրոնում լինի եւ ավելի զարգանա։

«Մեր նպատակն է նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների հոսք, գրավելով նրանց ուշադրությունը։ Զբոսաշրջության շնորհիվ համայնքները կարող ենք տանել կայուն զարգացման ճանապարհով  եւ որդեգրելով այս քաղաքականությունը, հետապնդելով հեռահար նպատակներ, կազմակերպում ենքք այսպիսի մեծ միջոցառում»,– ասաց Միրզախանյանը։ Միջոցառմանը ներկա էին հազարավոր մարդիկ, որոնցից շատերն առաջին անգամ էին Արցախում։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը եւս ներկա էր միջոցառմանը, նա կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը հենց սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն հայտնելով սահմանը պահող տղաներին։

«Շատ ուրախ եմ, որ միջոցառումը իմ Մարտակերտ եկավ հասավ, հասավ Հաթերք։ Շատ ուրախ եմ, որ Հաթերքցիները բացի հող մշակելուց եւ զենքերը փայլեցնելուց կարող են նաեւ այպիսի օր ունենալ ուրախանալու համար»,– ասաց Պետրոսյանը։

Հաթերքի բնակիչների խոսքով այս Փառատոնը դարձել է իրենց ամենասիրելի եւ սպասված տոներից մեկը եւ սիրով սպասում են, որպեսի գյուղ ժամանած հյուրերին ներկայացնեն համեղ խոհանոցն ու Հաթերքի բնությունը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА