o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է փոխվել ռուսաստանյան դիրքորոշումներում

08.05.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչ է փոխվել ռուսաստանյան դիրքորոշումներում

Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարօրինակ միասնականությամբ իրենց տեսակետները փոխել են ռուսաստանյան մի շարք փորձագետներ ու քաղաքագետներ, որոնք ընդամենը ամիսներ առաջ բոլորովին այլ կարծիքի էին: Օրինակ, եթե Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ, ռուսաստանյան վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախկինում անխնա քննադատում էր հայաստանյան նոր իշխանություններին, հիմա նշում է, որ «Մոսկվան Փաշինյանին բավականաչափ ադեկվատ է վերաբերվում»: Թե ինչ է փոխվել ռուսաստանյան դիրքորոշումներում, «Իրավունքը» պարզեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ տեսակետը:

Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյան

«ՍԿԶԲՈՒՄ ԿԱՐ ՈՐՈՇԱԿԻ ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ...»

– Պարոն Ցիգանոկ, նախ անդրադառնանք մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությաւնը»: Ձեր գնահատմամբ` մեկ տարի անց ի՞նչ իրավիճակ ունենք:

Կարծում եմ` ձեր վարչապետը` Նիկոլ Փաշինյանը, վարվեց բավական ճիշտ: Եթե սկզբում կար որոշակի կոշտություն, ապա վերջին շրջանում ձեր վարչապետը վարվեց բավական խելացի եւ գրագետ: Բացի այդ, նա լավ հարաբերություններ է սկսել ստեղծել Վլադիմիր Պուտինի հետ, երբ խորհուրդ տվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որ անշուշտ, պետք է խոսել` չթաքցնելով դրանում գաղտնի իմաստներ: Սա խոսում է այն մասին, որ նա մտածում է ոչ միայն Հայաստանի, այլ, վերջիվերջո, ընկերների մասին, որոնք կարող է ունենալ Ռուսաստանը:

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԹԱԿԵԼ ԷՐ ԼՀԿ-Ի ԴՈՒՌԸ

Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերություններն այսօրվա դրությամբ:

Ամեն դեպքում, չեմ կարծում, թե որեւէ բան փոխվել է, որովհետեւ Հայաստանը ներկայանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, հայերը ստանում են զենք, այսինքն` մենք հովանավորում ենք զենքի գնումը: Այլ հարց է հիմա հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Կարծում եմ, որ ինչ-որ կերպ դեռ այն կարգավորվում է, բայց իհարկե, հասկանալի է, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի կողմից բառացիորեն որոշակի ճնշումներով, սակայն կարծում եմ` իրենց մոտ չի ստացվում: Դրա համար, ըստ իս, վերջին շրջանում հարաբերությունները գտնվում են, ինչպես ասում են, զրոյական կետի վրա` ո՛չ բարձր, ո՛չ ցածր:

​​​​​​​«Իմ խաբված ժողովուրդ, վերջում գլխիդ ես տալու». Մենուա Հարությունյան

«ԿԱՅԻՆ ՈՐՈՇԱԿԻ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՄԱ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ԵՆ»

– Բայց շատ ակտիվ հանդիպումներ են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ըստ Ձեզ` կարելի՞ է սպասել որոշակի փոփոխությունների Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Գիտեք, խնդիրը որն է, երբ փոխվում են երկու նախարար, սա ակհայտորեն խոսում է այն մասին, որ պետք է հստակեցնել հիմնական փաստաթղթերը` սկսած 1995 թվից, երբ ընդունվել է որոշում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների երրորդ կողմը: Լեռնային Ղարաբաղն ամեն դեպքում համաձայնեց, որ իրեն բանակցություններին ներկայացնի Հայաստանի ժողովուրդը: Բայց կարծում եմ, որ սա բոլորովին ճիշտ չէր, եւ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի երրորդ կողմ: Եվ երկրների ղեկավարները, անկախ նրանից` Ադրբեջանի, թե Հայաստանի, եթե ընդունեն որոշում, որը չի պաշտպանի Լեռնային Ղարաբաղը, կլինի շատ վատ:

«Փորձառու չկա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ պաշտոն են տվել». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին

Ռուսաստանյան շատ քաղաքագետներ, փորձագետներ մեկ տարի առաջ նշում էին, որ հայաստանյան նոր իշխանության ներկայացուցիչները հակառուսական են` շեշտելով նաեւ, որ նրանք ժամանակին դեմ էին ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին: Հիմա ի՞նչ է փոխվել այդ տեսակետների մեջ:

Այդ ամենն արդեն անցյալում է, հիմա ես շատ լավ ուսումնասիրել եմ, այդ խնդիրները կարգավորվել են: Այո, կային որոշակի կոնֆլիկտներ, բայց հիմա դրանք կարգավորվել են:

«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

Այսինքն` ինչպե՞ս ապացուցի հայաստանյան նոր իշխանությունը, որ այլեւս գոնե հակառուսական չէ:

Այո՛, այո՛, ապացուցել է: Կներեք, բայց շտապում եմ, չեմ կարող էլ խոսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА