ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում ջերմաստիճանը գերազանցել է ռեկորդային ցուցանիշը

28.04.2019 22:00 ԵՂԱՆԱԿ
Մոսկվայում ջերմաստիճանը գերազանցել է ռեկորդային ցուցանիշը

Մոսկվայի գլխավոր օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը շաբաթ 14:00-ին հասել է 24.2 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքային օդերևութաբանական բյուրոյին:

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

«Գերազանցվել է ապրիլի 27-ի համար գրանցված ջերմաստիճանային ռեկորդը, որը սահմանվել է 2001-ին (24.1 աստիճան)», - ասել է գործակալության զրուցակիցը:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մայրաքաղաքային տարածաշրջանում անոմալ տաք եղանակին կփոխարինեն ցուրտ օրերը: Ապրիլի 28-ի գիշերը կարճատև անձրևներ կարող են տեղալ, հնարավոր է ամպրոպ: Օրվա ցերեկային ժամերին, ըստ մասնագետների, արևային եղանակ կլինի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА