o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ-որ մեկն այսօր աընդհատ կփորձի վեճերի մեջ ներգրավել ձեզ. Օրվա աստղագուշակ

27.04.2019 09:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ինչ-որ մեկն այսօր աընդհատ կփորձի վեճերի մեջ ներգրավել ձեզ. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այսօր պետք է զգույշ լինեք եւ չշտապեք որոշումներ կայացնելիս, հատկապես երբ խոսքը զգացմունքներին է վերաբերում:

ՑԼԵՐ

Այսօր ստեղծված իրավիճակում ամենակարեւորը կամքի ուժն է եւ զսպվածությունը: Առանց դրանց դուք եւ ձեր սիրելին ոչինչ լուծել չեք կարողանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին կպարզի իր հանդեպ ձեր իրական վերաբերմունքը, եւ եթե անգամ դուք շատ ցանկանաք նրան հակառակում համոզել, միեւնույն է` ոչինչ չի ստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր նախկին սիրելին կօգնի բարելավել հարաբերությունները ձեր ներկայիս զուգընկերոջ հետ: Միայն թե` պետք չէ այդքան չարաշահել նրա օգնությունը: Նրա համար հավանաբար ցավոտ կլինի դա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր թռչելու ցանկությունը ձեզ չի լքի անգամ մեկ վայրկյանով: Այն կարող եք իրագործել սիրելիի հետ էքստրեմալ սպորտաձեւեր փորձարկելով:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե սիրելիի հետ հարաբերությունները լուրջ են եւ ամուր, ապա այսօր կարելի է մտածել համատեղ ապագայի մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհամոզեք ինքներդ ձեզ սիրելիին այս կամ այն ակնայտ ճշմարտությունները բացատրելու համար, քանի որ դուք համոզված եք, որ նա պարզապես չի հասկանա դրանք:

ԿԱՐԻճՆԵՐ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այսօր դուք իրավուք ունեք կամակոր երեխայի պես ձեզ պահելու: Ձեր յուրաքանչյուր ցանկություն սիրելին կկատարի առանց որեւէ խոսքի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ինչ-որ մեկն այսօր աընդհատ կփորձի վեճերի մեջ ներգրավել ձեզ: Աշխատեք չտրվել սադրանքներին եւ պահել ձեզ այնպես, ասես ոչինչ չի եղել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ ցավոտ կլինի հետեւել սիրելիին եւ հասկանալ, որ նա այնպիսին չէ, ինչպիսին դուք կցանկանայիք նրան տեսնել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում այնպիսի բան կկատարվի, որը դուք երկար ժամանակ չեք ցանկանա կամ չեք կարողանա մոռանալ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին դժվարությամբ կհասկանաք միմյանց, քանի որ ձեր հումորները իրարից կտարբերվեն: Ձեր կատակները ծիծաղելի չեն լինի նրա համար, իսկ նրանը` ձեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА