o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինի և Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը

25.04.2019 15:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինի և Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների ավարտից հետո երկու պետությունների ղեկավարների ու պաշտոնական պատվիրակությունների անդամների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ hնչել են դասական երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը:

Կային այսպիսի ժամանակներ. Երևան ջա՜ն, տոնդ շնորհավոր. Փաշինյան

Ինչպես նշում է ria.ru-ն, ընդունելության ժամանակ Պուտինը երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության կենացն է խմել:

«Առաջարկում եմ խմել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա ամրապնդման, մեր երկրների ժողովուրդների բարեկեցության, Կիմ Չեն Ընի և բոլոր ներկաների առողջության կենացը»,-ասել է Պուտինը՝ բարձրացնելով սպիտակ գինով լի բաժակը:

Նախագահն ընդգծել է, որ այսօրվա բանակցություններն անցել են կառուցողական, գործնական և բարեկամական մթնոլորտում:


Հիշեցնենք, որ սա երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА