o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՇԱՏ-ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՕՐ Է «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ»

24.04.2019 23:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ. «ՇԱՏ-ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՕՐ Է «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ»

«Շատ-շատ կարեւոր օր է «Քաղաքացու օրը»: Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան կարեւոր օր է դա»: Ահա նման առանձնակի ոգեւորությամբ մեզ հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 27-ին նշվող «Քաղաքացու օր» կոչված անհասկանալի «տոնին», գնահատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ: Թե ինչով է կոնկրետ պարոն Աղազարյանի համար կարեւոր այդ «տոնը», որը դեռ չծնված, արդեն հասցրել է անեկդոտների թեմա դառնալ, այդպես էլ չհասկացանք: Սակայն փորձեցինք գոնե պարզել, թե ի՞նչ են անելու այդ նպատակով պետության գրպանից հատկացվող հերթական անիմաստ ծախսը՝ 127 միլիոն դրամը:

«ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ»

«124 ՄԻԼԻՈՆԸ ՇԱՏ ԷՖԵԿՏԻՎ Է ԾԱԽՍՎԵԼՈՒ»

Այդ օրվան տրամադրվող գումարն անկասկած նպատակաուղղված ամբողջ Հայաստանով  մեկ կբաշխվի, բայց Երեւանում ավելի շատ կծախսվի, բնականաբար:

- Այսինքն, միջոցառումների վրա՞ է ծախսվելու այդ ողջ գումարը:

- Այո, այո:

- Լավ, իսկ հնարավոր չէ՞ր, որ այդ գումարը բաժանվեր սոցիալապես անապահով ընտանիքներին, թոշակառուներին. Նախ, չէ՞ որ իրենք հենց այն քաղաքացիներն են, որոնք դուրս էին եկել փողոց եւ որոնց աջակցությամբ է, որ այսօր Դուք ունեք իշխանություն: Հետո, գոնե մի քանի օրվա դեղի փող կունենային:

Լիլին և Հովիկը այժմ կարող են մնալ Նիդերլանդներում, մնում է գտնել երեխաներին

- Բայց «Քաղաքացու օրը» ի՞նչ կապ ունի սոցիալական խնդիր ունեցողների հետ: Չէ՞ որ, եթե ես լավ տրամադրություն ունենամ, ավելի լավ կաշխատեմ, եւ յուրաքանչյուրը: Պետք է տոնենք այդ օրը, դա շատ կարեւոր է, դրական տրամադրություններ ստեղծելը կարեւոր է:

- Այդ դեպքում էլ ինչո՞վ եք տարբերվում նախորդներից, չէ՞ որ ժամանակին հենց Ձեր գործընկերներից շատերն էին քննադատում՝ ավելորդ ճոխությունների ու բյուջեից հատկացվող գումարները միջոցառումների վրա ծախսելու մեղադրանքներով:

Նախկին դաշնակցականը ջանք չխնայեց արդարացնելու Փաշինյանի` մեդիային ուղղված սպառնալիքներով համեմված գրառումը

- Որ Դուք ուշադիր լինեք, նման բաները քննադատողները կային ե՛ւ նախկինում, ե՛ւ` այսօր: Ես երբեւէ չեմ գնահատել: Միգուցե քննադատվել է, թե որքանով է էֆեկտիվ եղել այդ գումարների ծախսումը, չգիտեմ: Հիմա կտեսենք, որ 124 միլիոնը շատ էֆեկտիվ է ծախսվելու, այն աստիճան, որ նախորդները դժվար կարողանան քննադատել մեզ:

 

«ՀԵՐԹՈՎ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԻՄԱ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՏ-ՀԱՏ ԱՍԵԼ»

Պարզվում է` Ռուսաստաններում դառքը քրտինք թափելով է դարձել միլոնատեր. Տավուշի մարզպետի պատասխանը իր միլիոների մասին

Ըստ Ձեզ, այս մեկ տարվա ընթացքում Դուք կարողացե՞լ եք իրականացնել Ձեր խոստումները:

- Այո, միանշանակ: Ունեցել ենք արդար ընտրություններ, դա եւս մենք խոստացել էինք եւ իրականություն դարձրել:

- Բացի դրանից, շատ ու շատ այլ խոստումներ էլ են եղել:

- Այն խոստումները, որոնք պետք է իրականանային էս հատվածի համար, իրականացվել են:

- Խոստացել էիք բազում աշխատատեղերի բացում, աշխատավարձերի բարձրացում եւ այլն: Բայց մինչ օրս մենակ աշխատատեղերի կրճատումների մասին ենք լսում:

Հովիկ Աբրահամյանի քավորությամբ ամուսնացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածի եղբայրը (լուսանկարներ)

- Այո, մի կողմից կրճատումներ են լինում, բայց մյուս կողմից էլ՝ աշխատատեղեր են առաջանում: Մեկ տարի հետո մենք աշխատուժի պակաս ենք ունենալու:

- Մեկ տարի հետո կտեսնենք, իսկ հիմա կթվարկե՞ք կոնկրետ նոր ստեղծված աշխատատեղեր:

- Հերթով բացվում են, հիմա չեմ կարող հատ-հատ ասել, բայց ամեն ինչ դեպի դրականն է գնում:

- Ո՞ւմ համար:

Մեր վաղվա օրը դո՛ւք եք կերտում, սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ. Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

- Չէ, չէ, ամեն բան կկարգավորվի իր ժամանակին, մի փոքր համբերությամբ զինվեք, ամեն ինչ միանգամից չի լինում (նման արդարացումների ժամանակը վաղուց է անցել, պարո՛ն Աղազարյան- Հեղ.):

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА