ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ «ՏԵՂՅԱԿ ՉԷՐ», ՈՐ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

23.04.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ «ՏԵՂՅԱԿ ՉԷՐ», ՈՐ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

Գյուղացիները շարունակում են դժգոհել, որ այսօր կանգնած են մի շարք խնդիրների առաջ: Մի կողմից՝ վարկերն են խեղդում: Մյուս կողմից՝ վառելիքի գները, գյուղատնտեսական տեխնիկայի ծառայության գները տարեցտարի թանկացնում է: Վերջապես, սերմացուի, պարարտանյութերի, քիմիկատների խնդիրը, որ մեկն ասես: Եվ այդքանից հետո էլ, եթե կարողանում են ցանել, որեւէ երաշխիք չկա, որ բերք կստանան. կարկուտ, երաշտ, ցրտահարություն... հաստատ տարվա ընթացքում մի բան կլինի: Արդյունքում, որ սովորական կաղամբի կիլոգրամը հասնի 300-400 դրամի, կամ որ կարտոֆիլն էլ սկսենք ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրել, նման բան չէր եղել: Ու թեեւ գյուղացիների դժգոհություններին վերջ չկա, սակայն գյուղատնտեսության արդեն նախկին նախարար (մեզ հետ զրույցից հետո 95 կողմ ձայնով նա ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ) ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մեզ հետ զրույցում շատ անտարբեր պատասխանեց.

ՔՊ-ն վերջնականապես հեքիաթների ժանրում է

Ո՞վ է ասում, որ սերմացու չունի գյուղացին, մենք հենց հիմա պահեստներում սերմացու ունենք: Եթե ցանկություն ունեցող կա, կարող են գալ, իրենց սերմացուն ձեռք բերել: Մենք սերմացուները տվել ենք մարզպետարաններին, վստահաբար գյուղապետներն էլ գիտեն դրա մասին:

- Ուզում եք ասել, որ գյուղացիները անտեղի դժգոհո՞ւմ են:

- Ինչ իմանամ, կարող է այդ 320 հազար հոգուց տաս հոգի ասել է, որ ինքը սերմացու չունի, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք էդտեղ:

Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԵԿ-ի փլուզումը

- Նախ` այդ տաս հոգին էլ են մարդ, եւ երկրորդ. նման խնդրի մասին բարձրաձայնում են նաեւ ոլորտի մասնագետները:

- Ես արդեն ասացի, սերմացու ունենք, էլ ինչ ասեմ, ավել բան չունեմ ասելու:

- Կարտոֆիլի մասին է հատկապես խոսքը:

- Թարսի պես հենց կարտոֆիլի սերմացու շատ կա:

- Բա այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀ-ում բելառուսական կարտոֆիլ վաճառում. այն էլ՝ տեղականի համեմատ էապես մատչելի գներով:

Նախարարը խոստովանեց, որ «հեղափոխությունը» որեւէ բան չի տվել

Կարտոֆիլի մեծ ներկրում չկա ՀՀ-ում, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Կարող է ինչ-որ փոքր ծավալի կարտոֆիլ է ներկրվել, ասենք, 100 կիլորգրամ(պարոն նախկին նախարարին խորհուրդ կտանք՝ ուսումնասիրել, օրինակ, «Երեւան Սիթիի» ցանցը, հետո նոր անիմաստ խոսել 100 կիլոգրամ ներմուծումից- Հեղ.), դրանից պետք չի խնդիր սարքել: Դուք ունե՞ք ինֆորմացիա:

- Ինֆորմացիան Դուք պետք է ունենայիք, ոչ թե ես, պարոն նախարար:

«Շաքարի հարկը» թեմա է դարձել Փաշինյան-փոխվարչապետ-նախարար իշխանական բուրգում

- Այս տարի մենք ներմուծման խնդիր չունենք, որովհետեւ ունենք մեր կարտոֆիլը:

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված 250 դրամից սկսած տեղական կարտոֆիլի գները:

- Մանրածախ շուկայի հետ մենք գործ չունենք: Մանրածախ շուկան եւ գյուղացու կողմից վաճառքի գինը իրարից տարբերվում են: Մենք որեւէ ազդեցություն չունենք մանրածախ շուկայի վրա: Մենք մեր գործն ենք անում:

- Լավ, իսկ ինչի՞ վրա ազդեցություն ունեք, ո՞րն է Ձեր գործը, երբ ոլորտի մասնագետները բազում չլուծված խնդիրների մասին են բարձրաձայնում: Չհաշված, որ հիմա էլ որոշել եք միավորել նախարարությունները: Հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանությամբ եք նման քայլի գնացել:

Նախարարը ճիշտը չի ասում, շաքարազազի շուկայում 92 տոկոսանոց մոնոպոլիա կա

- Ես այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել եմ: Ես չեմ կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի նախարարությունների միավորումը, կապրենք, կտեսնենք: Եթե ծրագրերը իրականացվեն, շատ լավ կլինի: Ա՛յ, որ դուք ասում եք, որ գյուղացին բարձիթողի վիճակում է, մենք էլ ասում ենք՝ ունենք 11 ծրագիր, որտեղ պետությունը օժանդակում է գյուղացուն՝ զարկ տալ գյուղատնտեսությանը: Այսքանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Վաղը բիզնեսմենները հերթով փակելու են իրենց բիզնեսները ու գնան երկրից» (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА