o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ

23.04.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով: Այդ օրը ժամը` 14:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԱՇՈՏ (ՍԱՄՎԵԼ) քահանա ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ հայտնել, որ նույն օրը` ժամը 10:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ ԷԴՎԻՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին եւ դեմքին: Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր:

Գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА