o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ, ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆՔ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԲԱ ԴՈՒՔ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ ԸՆՏՐՎԵԼ»

16.04.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ, ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆՔ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԲԱ ԴՈՒՔ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ ԸՆՏՐՎԵԼ»

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Ըստ նախագծի` որոշ նախարարություններ կմիավորվեն, որի արդյունքում ներկայիս 17-ի փոխարեն կգործեն 12-ը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության,  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարությունները: Առաջարկվում է նաեւ կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Քննարկումը հանձնաժողովում վերածվեց իսկական զավեշտի. իշխող ուժի ներկայացուցիչները, մասնավորապես` նախագծի զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ հարակից զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այդպես էլ չկարողացան խորհրդարանական ընդդիմության հարցերին լիարժեք պատասխանել, որեւէ արդարացում չգտնվեց, թե որքանո՞վ է այս օպտիմալացումն արդարացված, եւ ինչո՞ւ վարչապետը չկատարեց Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումը: Ինչեւէ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն լ ներկայացրել էր կառավարության կառուցվածքի վերաբերյալ` մոտ 8 առաջարկ, որոնք ներկայացրեց խմբակցության ղեկավարն ու արժանացավ կառավարության ու հանձնաժողովի անդամների բացասական եզրակացությանը: Քվեարկության արդյունքում ընդունվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով, ըստ էության, պահպանվում է, այսպես ասած, սուպերվարչապետական համակարգը: Այս ամենի մասին էլ հանձնաժողովի նիստից հետո` զրուցեցինք ԼՀԿ խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:

«Խնդիրները նախկինների վրա բարդելով՝ առաջ երբեք չեն գնա». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

 

«ՈՐԵՎԷ ՀՈԴԱԲԱՇԽ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ` ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՉԿԱ»

– Պարոն Մարուքյան, ինչպե՞ս կգնահատեք այն, որ հանձնաժողովը Ձեր որեւէ առաջարկ չընդունեց` փաստացի կողմ լինելով իրենց իսկ կողմից քննադատված սուպերվարչապետական համակարգին:

Ինչպես տեսաք, մենք ներկայացրինք, որ ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո եւ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ի պատասխան պատգամավորի հարցին, ասել է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդ խոստումն այդպես էլ չի իրացվել: Մինչդեռ մեր առաջարկությունները եւ այդ խոստումն են իրենց մեջ ներառում, այդ թվում` Գյուղատնտեսության, Մշակույթի նախարարության պահպանումը, ինչպես նաեւ սփյուռքի հարցերով փոխվարչապետի մակարդակում պաշտոն ունենալը: Մեր բոլոր առաջարկներն այդ նիստում մերժվեցին, եւ հարակից զեկուցողը չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Ավելին ասեմ` որեւէ հետազոտություն, որեւէ ուսումնասիրություն, չափման միավոր, ալգորիթմմ որեւէ բան չկա դրված նախագծի հիմքում: Ինչպես նշում էին իշխանության ներկայացուցիչները, նախագծի հիմքում հետեւյալն էր` մենք շատ ենք, մեզ ընտրել են` շատ, ձեզ` քիչ, դրա համար պետք է սա ընդունենք, կառավարությունն է որոշում` ինչ կառուցվածք ունենա... Այսինքն` թե ինչո՞ւ է այդպես որոշվել, ինչպե՞ս են հանգել այդ եզրահանգմանը, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կարծիքը հաշվի է առնվում, թե` ոչ, որեւէ նմանատիպ հոդաբաշխ պատասխան եւ հիմնավորում այս նախագծի հետ կապված չկա: Եթե պետք է մեկ տարի սպասեինք, որ նման թույլ հիմնավորված նախագիծ ունենայինք, կարծում եմ` ուղղակի, ամոթ է, նման անպատրաստ ձեւով քաղաքական մեծամասնությունը չպետք է որեւէ բան ներկայացնի:

«Մեզ որեւէ մեկը որեւէ բանով չի կարող սպառնալ». Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Նախագիծը այս շաբաթ կքննարկվի նաեւ Ազգային ժողովի լիագումար նիստում: Ձեր գնահատմամբ` դեռ հնարավո՞ր է, որ ընթացքում որեւէ փոփոխություն տեղի ունենա:

Խորհրդարանական երկրում ԱԺ մշտական հանձնաժողովները հիմնական օրենսդրական բանավեճերը գեներացնող մարմիններն են: Եվ եթե այդտեղ այսքան անպատրաստ է քննարկումը, ի՞նչ պետք է սպասել դահլիճից: Ձեզ ասեմ, որ դահլիճում էլ հարակից զեկուցողը նույն մարդն է լինելու, այսինքն` Վահագն Հովակիմյանը, որը չէր պատասխանում մեր հարցերին: Էլի ասում էր, թե` մենք շատ ենք, Սահմանադրությունն ասում է, որ կառավարությունն է ներկայացնում իր կառուցվածքը, դրանք են իր պատասխանները: Բան կփոխվի՞, թե` ոչ, սա քաղաքական մարմին է, եւ ամեն րոպե կարող է փոխվել: Ամեն դեպքում, մենք չենք զիջելու, շարունակելու ենք մեր լոբբինգը, որ Հայաստանն ունենա ժողովրդավարարական կառավարության կառուցվածք: Ժողովրդավարությունն էմոցիոնալ հասկացություն չէ, այլ այն ինստիտուտներ են, համակարգեր են, որոնք պետք է ներդրվեն երկրի երկարատեւ զարգացման համար:

«Մեր ազգն էլ ցույց տալու բան չունի՞, որ մարիխուանայի խաթր պետք է գան մեր երկիր» (Տեսանյութ)

 

«ԽՈՍՏՄԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԷ...»

– Պատրաստվո՞ւմ եք վարչապետին հարցնել, թե այս նախագծով ինչո՞ւ իր խոստումը չի կատարել, երբ ասում էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը նախարարություն են դառնալու:

Այդ խոստման չկատարման պատասխանատուն միայն վարչապետը չէ, այլ այն 88 հոգին, որ Ազգային ժողովում նստած են, նրանք էլ են դրա պատասխանատուն: Բայց ըստ էության պարզվեց, որ մարդիկ ասում են` մենք չգիտենք, հարցրեք մեր ղեկավարին: Եթե դուք չգիտեք, պետք է հարցնենք ձեր ղեկավարին, բա դուք ինչի՞ համար եք ընտրվել, դե թող մի մարդու հետ գործ ունենանք ու ձեզ մոռանանք, ինչի՞ մասին է խոսքը...

«Հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»

Այդուհանդերձ, այդ հարցը տալո՞ւ եք վարչապետին:

Չգիտեմ` իմաստ ունի, թե` ոչ, կարծում եմ` գոնե սա փորձ կլինի, որ այդ հարցին գոնե պատրաստված գան, եւ զեկուցողներն այդ հարցին պատասխանեն: Հարցը էլի կտանք, բայց սա չէ խնդիրը, այլ այն, որ այդ հարցը պետք է համակարգային պատասխան ունենա: Այսինքն` վարչապետին մի նայեք, որպես մի անձ, նա քաղաքական ուժի լիդերն է, բայց պետք է քաղաքական ուժն իմանա, թե   ինչու այդ խոստումը իրենք չեն կատարում:

«Մարդկանց համար իշխանազավթումն ավելի կարեւվոր է, քան համազգային խնդիրները». Շարմազանով

Ենթադրություններ ունե՞ք, թե ինչու չկատարվեց խոստումը, եւ ինչու իշխանությունները չեն ուզում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից:

Իրենց հարցրեք, ինչպե՞ս կարող եմ իրենց փոխարեն պատասխանել, մտքափոխ են եղել, թե ինչու, չգիտեմ: Կարող է դուրեկան է, կարող է լավն է, չեմ կարող ասել:

 

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ Է ՀՅՈՒՐ ԷԼ ԳՆԱՆՔ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏՈՒՆ, ԲԱՅՑ ՍԱ ԿԱՐԵԼԻ՞ է ՀԱՄԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»

Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

– Եթե այս տեսքով ընդունվի նախագիծը, ինչի հավանականությունը մեծ է, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

Հետեւանքը հետեւյալն է` այն համակարգը, որը բոլորիս կողմից քննադատվել է, պահպանվում է նաեւ նոր իշխանության օրոք, մնացած հետեւանքներն էլ ընթացքում կտեսնենք:

Ձեզ հակադարձում էին, թե Ձեր նշած մարմիններին` ԱԱԾ, ՊԵԿ, ոստիկանություն, Դուք հարց տալու հնարավորություն ունեք եւ պարտադիր չէ, որ դրանք նախարարություն դառնան: Ի՞նչ կասեք այս մասին:

«Նման տոն սահմանելն, ուղղակի, փսիխոզ է». Բաբայանը՝ քաղաքացու օր նշելու նախագծի մասին (Տեսանյութ)

Սուտ են խոսում, եթե ասում են, որ խորհրդարանականները հնարավորություն ունեն հարցեր տալու կառավարությունից դուրս գտնվող մարմինների ղեկավարներին: Հարցեր տալու իրավունքն ամրագրված է Սահմանադրության մեջ, որն ասում է` ԱԺ չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրը տեղի է ունենում հարցուպատասխան, որին պարտադիր մասնակցում են կառավարության անդամները: Նշված մարմինների ղեկավարները կառավարության անդամներ չեն: Ինչ վերաբերում է այլ հարթակներում հարցեր տալուն, սա խորհրդարանական վերահսկողություն չէ: Մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետի տուն, թեյ խմենք, հետը զրուցենք, իրար քավոր կանգնենք, հետո ի՞նչ, սա խորհրդարանական վերահսկողություն կարելի՞ է համարել: Ասում են` կարող եք հարց տալ, հա, որ մի տեղ տեսնեմ, կարող եմ... Ի դեպ, երբ իշխանությունն իրենց խմբակցություն է կանչում ու  դռնփակ քննարկումներ է անում, իմացեք, որ սա խորհրդարանական վերահսկողության հետ աղերս չունի, այդ նույն քննարկումները ժամանակին էլ են եղել: Խորհրդարանական վերահսկողությունը հենց ենթադրում է հրապարակային, ինստիտուցիոնալ գործընթաց, որն ամրագրված է օրենքներով եւ պարտադիր է:

«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА