o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով (լուսանկարներ)

15.04.2019 12:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով (լուսանկարներ)

Հայկական ազգային խորհրդանշաններն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին հաճախ օգնում են չհեռանալ իրենց արմատներից և ցույց տալ իրենց հայկական ծագումը:

Եղել են դեպքեր, երբ հայկական խորհրդանշաններով հանրության առաջ ներկայացել են նաև արտասահմանցի հայտնի մարդիկ: Այս մասին գրելով՝ Rusarminfo-ն վերհիշել է նրանցից մի քանիսին: 



Վալերի Բուայե

2016 թվականին ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն հեռուստատեսային հաղորդումներից մեկին ներկայացել է հայկական խաչը պարանոցին գցած: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի հեղինակը խոստովանել է, որ իր համար հայկական խաչը հանուն արդարության պայքարի խորհրդանիշ է:



Քոնան Օ՛Բրայան

Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարը TBS ալիքով հեռարձակվող Conan հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ նկարահանվել է «Երևան» անգլերեն գրությամբ և արծվի նկարով վերնաշապիկով: Այն հաղորդավարին նվիրել էր իր օգնական Սոնա Մովսեսյանը: 2015-ին Օ՛Բրայանը ժամանել էր Հայաստան, որտեղ մի քանի ռեպորտաժ էր պատրաստել մեր երկրի մասին:



Բիլ Բելիչիկ

Ամերիկյան ֆուտբոլի «New England Patrions» թիմի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկը 2015 թվականի ապրիլի 23-ին խաղացողների և մյուս մարզիչների հետ միասին Սպիտակ տուն էր այցելել, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Մարզչի պիջակին շատ լավ երևում էր փակցված հայկական դրոշը: 



Soulja Boy

Ամերիկացի հայտնի ռեփ-կատարող Դե Անդրե Ուեյը, որն առավել հայտնի է Soulja Boy բեմական կեղծանվամբ, լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում սպորտային հագուստով, որի վրա պատկերված էր Հայաստանի գերբը: 



Ֆաբիո Բորինի

Վերջերս իտալական «Միլան» ակումբի ֆուտբոլիստ Ֆաբիո Բորինիի կինը սոցցանցում հրապարակել էր ամուսնու լուսանկարը՝ հայկական դրոշի և Արարատ լեռան պատկերով գլխարկով:

Կատարվող փոփոխությունները չեն վերաբերում ոչ հայկական համարանիշով ավտոմեքենաներին. Քոչարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА