o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուտով կծանոթանաք Սերժ Սարգսյանի մտքերին. Հայկ Մամիջանյան

10.04.2019 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շուտով կծանոթանաք Սերժ Սարգսյանի մտքերին. Հայկ Մամիջանյան

«Շատ շուտով հնարավորություն կունենանք ծանոթանալու ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մտքերին: Կլինի անդրադարձ կատարված ու առաջիկայում սպասվող իրադարձություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ՀՀ երրորդ նախագահի՝ Եռաբլուրում ոչ մի հարցի չպատասխանելու որոշմանը:

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին՝ նշեց.

«Ամեն ինչ ջնջելն ու նորից սկսելն արցախյան հարցում հաստատ օգուտ չի բերի: Սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի իր ընկալումը խնդրի հետ կապված, որովհետև, երբ նրան ԱԺ-ում հարցրեցին, թե ի՞նչ օրակարգով է հանդիպելու Ալիևին, պատասխանեց, որ առաջիկա հանդիպումները պետք է առանց օրակարգ լինեն, չնայած հետո ասուլիսին ասաց, որ կոնֆլիկտի պատմությանն է տեղեկանում: Խնդիր չկա, երբ պատրաստ կլինի ձևավորել խնդրի լուծման իր տեսլականը, այդ ժամանակ կարող ենք խնդրի շուրջ խոսել, համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի հետ:

Եվ եթե ներքաղաքական հարցերի դեպքում իրենց սուր ենք քննադատում, ապա ղարաբաղյան խնդրի դեպքում ուզում ենք օգնել, դիրքերն ուժեղացնել: Բայց այս խորհրդարանով ու խորհրդարանական ընդդիմությամբ՝ վատ եմ պատկերացնում, թե միջազգային հարթակում ինչպե՞ս է կարողանալու շախմատային խաղը խաղալ: Մեր նորաթուխ խորհրդարանականներին ուզում եմ ասել՝ սովորե՛ք խոսել այնպես, որ պարոն Փաշինյանը, «Իմ քայլի» խոսնակը սկզբից չկարմրեն, իսկ ձեր բացատրությունից հետո ավելի շատ չկարմրեն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА