o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել

05.04.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Խաչիկյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Խաչիկյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Արդարադատության փոխնախարար է նշանակվել նաև Աննա Վարդապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА