o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի կողմից վերջին ազատումների հետեւում ինտրիգային մի պատմություն կա.«Փաստ»

05.04.2019 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանի կողմից վերջին ազատումների հետեւում ինտրիգային մի պատմություն կա.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա:

Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման թեման կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կոնկրետ վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանի ազատման պատճառը կապված է ապրիլի 2-ին Եռաբլուր այցի հետ:

Կառավարության ՊՈԱԿ-ից հերքում են, որ Փաշինյանի հոգեկան առողջության մասին փաստաթուղթը իրական է

Երբ առավոտյան վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, նրանք զոհերի շիրիմներին մեխակներ են դրել, որպես հարգանքի նշան, իսկ արդեն երեկոյան, երբ Եռաբլուր է այցելել Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զինվորների շիրիմներին դրել է վարդի փնջեր:

Ահա այս հանգամանքն էլ առաջացրել է վարչապետի զայրույթը, և նա բավականին կոպիտ և նյարդային խոսակցություն է ունեցել Մխիթարյանի հետ՝ դա համարելով նրա բացթողումը, իսկ այնուհետև ազատել աշխատանքից: Որոշ ժամանակ անց, թեման մեղմելու համար, տեղեկություններ տարածվեցին, թե նա անցնում է մեկ այլ աշխատանքի»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА