o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեգապոլիսների աղտոտված օդը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա

30.03.2019 16:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մեգապոլիսների աղտոտված օդը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա

Օրգանիզմի վրա աղտոտված օդի ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա եւ հանգեցնել փսիխոզի դեռահասների շրջանում։ Այս մասին են վկայում Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները։

Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է վնասակար լինել առողջության համար

Մասնագետները վերլուծել են Environmental Risk նախագծի շրջանակում ստացված տվյալները՝ ուղղված մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների ուսումնասիրությանը։ Հետազոտության մեջ ներգրավվել է ավելի քան 2 հազար երիտասարդ՝ ծնված 2000 թվականին, որոնք ապրում են Անգլիայում եւ Ուելսում։

Փորձարկվողները պետք է պատասխանեին հոգեկան առողջության վերաբերյալ հարցերին (ձայնային հալյուցինացիաների, մշտական հետապնդման եւ այլ երեւույթների առկայություն)։ Երիտասարդների 30 տոկոսը խոստովանել է, որ ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ 12-18 տարեկանում։

Համեմատելով ստացված տեղեկատվությունը կամավորականների բնակավայրերի օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ տվյալների հետ՝ գիտնականները պարզել են, որ ավելի հաճախ փսիխոզը զարգացել է էկոլոգիապես անբարենպաստ շրջաններում։ Այսպես, փսիխոզի դեպքերի 60 տոկոսը կապվել է ազոտի երկօքսիդի (NO2) եւ ազոտի երկօքսիդների (NOx) ազդեցության հետ։ Վտանգ են ներկայացնում նաեւ PM2,5 մանր պինդ մասնիկները։

Օրինակ, այն շրջաններում, որտեղ գրանցվել են Nox-ի բարձր մակարդակներ, 20 դեռահասից 12-ի մոտ նկատվել են փսիխոզի ախտանշաններ, այն դեպքում, երբ մաքուր էկոլոգիա ունեցող վայրերում հարաբերակցությունը եղել է 7-ը 20-ի։

Թեեւ հետազոտությունը կրել է դիտորդական բնույթ, գիտնականները նշում են, որ օդն աղտոտող մասնիկները կարող են կուտակվել ուղեղում։ Բացի այդ, աղմուկը նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու վրա՝ առաջ բերելով սթրես եւ քնի խանգարում։ Այս բոլոր գործոնները միասին կարող են ազդել հոգեկան առողջության վրա՝ առաջ բերելով տարբեր խանգարումներ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА