o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է. ԱՀԱ ԻՆՉԻ ՀԱՍԱՆՔ ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ

12.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է. ԱՀԱ ԻՆՉԻ ՀԱՍԱՆՔ ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ

Հայտարարությունը, որով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթվա վերջին, թեեւ աննախադեպ է, սակայն չի պարունակում եւ որեւէ նոր բան: Դեռ 2016թ. աշնանից կար տեղեկություն, որ համանախագահ երկրները կանգ են առել հետեւյալ մոդելի վրա. շրջանների վերադարձ, Արցախի կարգավիճակի հստակեցման հանրաքվեի հետաձգում, եւ մինչ այդ, որպես անվտանգության երաշխիք, շփման գծում խաղաղարար ուժերի տեղակայում: Իհարկե, սրա տակ բազում դետալներ կան, սակայն հենց դա էր հիմնական սկզբունքը:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ՄԽ-Ն ԱՆՑԱՎ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԵԶՎԻՆ

Բայց եթե մինչ այս այդ ամենը խոսակցությունների, ենթադրությունների մակարդակով էր, հիմա արդեն՝ ՄԽ-ի պաշտոնական հայտարարության: Դրանում բուն կարգավորման մեխանիզմի մասով համանախագահները ներկայացնում են. «Համանախագահները վերահաստատում են՝ արդար եւ տեւական կարգավորումը ՊԵՏՔ Է (ընդգծումը մերն է- Հեղ.) հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այն նաեւ ՊԵՏՔ Է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները»: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ապագա հստակեցում իրավական պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն...»:

Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում. Արմեն Աշոտյան

Իհարկե, պարզապես չէր կարող որեւէ պատահական բառ սղոսկեր ՄԽ-ի այս հայտարարություն: Նկատի ունենք, որ եթե այս փաստաթղթում գրված է՝ «ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԻ», «ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌԻ» եւ այլն, դա ոչ թե խորհուրդ է, այլ՝ պարտադրանք:

 

ԿԱ ԿՈՄՊՐՈՄԻՍ

Եվ երկրորդ կարեւոր հետեւությունը, որը բխում է ՄԽ-ի հայտարարությունից: ՄԽ համանախագահները նաեւ ակնարկում են, թե որտեղից է գալիս այդ պարտադրանքը՝ նշելով, որ ներկայացված «հավելյալ տարրեր» ժամանակին առաջարկել են «համանախագահող երկրների նախագահները»: Իսկ փաստը, որ ՄԽ-ն առաջին անգամ լուծման  մոդել է հասարակայնացնում, այն էլ որպես միասնական ծրագիր, պարզ ակնարկ է նաեւ այն մասին, որ դրա շուրջ համանախագահ երկրներն ունեն նախագահական մակարդակով ձեռք բերված կոմպրոմիս: Նաեւ նկատենք. ՄԽ-ի գործունեությանը, այն է, թե նաեւ այդ կոմպրոմիսին ժամանակի ընթացքում վստահություն են հայտնել բազում առանձին պետություններ եւ մի շարք կարեւորագույն միջպետական կառույցներ, այդ թվում՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը եւ այլն: Եվ այս ամենը պարզապես չեն կարող հաշվի չառնել Հայաստանն ու Ադրբեջանը, երբ կփորձեն վերջնականապես կողմնորոշվել ՄԽ-ի այս առաջարկ-պահանջի հետ կապված:Մեկ էական նկատառում եւս. նշված մեխանիզմով կարգավորման մոդելի հիմքում պարզ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» են: Այդ մոդելը երկար տարիների պատմություն ունի, եւ ինչո՞ւ այն ոչ թե տարիներ առաջ, այլ միայն այս պահին ստացավ նման պահանջային տեսք: Բացատրությունը եւս, թերեւս, միանգամայն պարզ է. տարիներ շարունակ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ այս մեխանիզմի առնչությանմբ հիմնական կռվախնձորը խաղաղարար ուժերի դրվագն էր, այսինքն, թե ով է իրականացնելու այդ առաքելությունը: Եվ եթե հիմա կա կոմպրոմիս, դա հուշում է, որ նաեւ խաղաղարարների հարցում է այդ կոմպրոմիսը: Եվ այստեղ մեկ հանգամանք աչքաթող չանենք. այն, որ անցած տարվա վերջերին Վաշինգտոնը սկսեց թուլացնել իր դիրքերը` սկսած Ադրբեջանի նավթային հատվածից, վերջացրած՝ Սիրիայով, հայտնի փաստ է: Այդ ամենը հիմք էր ենթադրելու համար, որ այս ընդհանուր ստրատեգիական ուղղությամբ Վաշինգտոնը ետ է քաշվում: Այսինքն, եթե կա կոմպրոմիս նաեւ արցախյան ուղղությամբ, նշված իրավիճակը հուշում է, որ խաղաղարարների այդ հին վեճը լուծվել է ռուսների օգտին:

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

 

ՕԳՈՒՏ ԵՎ ՎՆԱՍ

Վերջապես նկատենք նաեւ, որ ՄԽ-ն միաժամանակ պարզ հասկացնում է, որ այս մեխանիզմը դառնալու է եթե ոչ սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման, ապա դրան հաջորդելիք հանդիպումների հիմնական օրակարգը: Ավելին, նաեւ ցույց է տալիս, որ թեման ամենեւին էլ «հում» չէ՝ ղեկավարների առաջ դնելու համար: Այսինքն, ամբողջ հարցը հիմա սա է. ի՞նչ վերաբերմունք կարող են դրսեւորել կողմերն այս իրավիճակումՆկատենք, նման մեխանիզմը նախ անցանկալի է Ադրբեջանի համար այն պարզ պատճառով, որ մի կողմից՝ պաշտոնական տեսք է ստանում Արցախի կարգավիճակի գաղափարը, ինչը Բաքուն մշտապես մերժել է: Երկրորդը. խաղաղարարների տեղակայումը օրակարգից հանում է նաեւ ուժային լուծման գաղափարը, որը եւս Բաքվի հիմնական խաղաքարերից էր: Բայց մյուս կողմից, Ադրբեջանը որոշակի տարածքներ է ետ ստանում, որը կարող էր առհասարակ չստանալ: Եվ հաջորդը. կարգավիճակի հարցը միանգամից չի լուծվում, այսինքն՝ ապագայի հարցում կարելի է նոր ծրագրեր կազմել: Մի խոսքով, ստեղծված իրավիճակում նման տարբերակը կարելի է Բաքվի համար համարել հնարավորի լավագույնը, բայց ոչ՝ ամենացանկալին: Եվ պատահական չէր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արագորեն արձագանքեց ՄԽ հայտարարությանը. «Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին եւ միշտ պատրաստ է իրական բանակցությունների: Ադրբեջանական կողմը սատարում է հակամարտությունն արդյունավետ եւ ինտենսիվ բանակցությունների ճանապարհով լուծելու համանախագահների ջանքերը»: Ճիշտ է, նաեւ Արցախի կարգավիճակի գաղափարը մեկնաբանեցին սեփական նախասիրությամբ, սակայն դա ավելի շատ ներքին լսարանի համար էրԻնչ վերաբերում է Հայաստանին, ապա անգամ մեկ մետր հող տալու տարբերակն, իհարկե, խիստ անցանկալի է, առավել եւս Արցախի ոչ անմիջական, այլ՝ անորոշ, ապագային թողնված կարգավիճակի դիմաց: Այսինքն, սա մեզ համար հնարավորինի վատագույնն է: Բայց կարո՞ղ ենք դրանից խուսափել. տարբերակը մեկն է՝ հրաժարվել, որից հետո բոլորի կողմից կհռչակվենք բանակցությունները տապալող կողմ՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Նկատենք, որ այս օրերին նման առաջարկներ եւս ներհայաստանյան հարթակում հնչեցին. հրաժարվել եւ պատրաստվել պատերազմի: Միայն թե առաջարկողների թվում հիմնականում նրանք են, ովքեր ժամանակին անգամ բանակում չեն ծառայել, էլ չենք խոսում նախորդ պատերազմին մասնակցելու մասին: Այ, եթե նմանները հայտարարեն նաեւ, որ հենց այս պահից իրենք կամավոր զինվորագրվում եւ մեկնում են առաջնագիծ, միգուցե իմաստ կունենա նոր պատերազմի մասին մտածել: Դա նվազագույն պայմանն է, եւ առավելագույնը, որ Հայաստանի ղեկին լինի ոչ թե հիմնականում ժամանակին բանակից «թռածների», այլ՝ վառոդի հետ տեսածների կառավարությունը, որը գիտի՝ ինչ է պատերազմը, ինչպես է պետք պատերազմել եւ հաղթել: Չնայած, ինչպես փորձը ցույց տվեց, պատերազմ տեսածների մի մասին մինչեւ վերջ հիասթափեցրեցին, մի մասին՝ գլխներին քրգործեր կախեցին, իսկ կազմակերպչական հնարավորություններ ունեցողներին, ինչպես օրինակ՝ Քոչարյանին եւ Մանվելին համառորեն կալանքի տակ են պահում: Եվ հիմա էլ՞ կասեն, թե՝ ընդամենը քր.գործով եւ ոչ՝ քաղաքական նկատառումներով: Չէ, կարծես մեր իշխանական վերնախավը պատերազմելու միտք չունի, ինչպես որ ժամանակին Լեւոնն էր քարոզում՝ ամեն մի տարածքային ձեռքբերումից առաջԵվ այդ դեպքում, եթե ներկայացված մեխանիզմը, այնուամենայնիվ, ստորագրված փաստաթղթի տեսք ստանա, կունենանք այս իրավիճակը: Եթե իրոք տեղակայվեն ռուսական խաղաղարարներ, ապա հետագայի հետ կապված ամեն ինչը գտնվելու է բացառապես մոսկովյան դաշտում, այդ թվում, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հարցը: Մեր սորոսականները միգուցե այլ բան էին երազում, բայց ինչ կարող ես անել:

ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ՄԱՐՏԻ», ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՈՉ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Արցախի Հանրապետություն, որտեղ այսօր կկայանա Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ: Ինչո՞ւ է Հայաստանի ԱԽ նիստն անցկացվում Ստեփանակերտում, երբ նման նախադեպ, որքան տեղյակ ենք, պարզապես գոյություն չունի, իսկ Փաշինյանն էլ ամեն քայլի հայտարարում է, թե ինքը Հայաստանի վարչապետն է, եւ ոչ՝ Արցախի: Եվ ահա, երեկվանից շրջանառվում են խոսակցություններ, որ ԱԽ նիստում քննարկվելու է արցախյան խնդրի կարգավորման հետ կապված Մինսկի խմբի առաջարկը, եւ կարող է այդ հիմքով բանակցությունները շարունակելու որոշում լինել: Իսկ նիստն անցկացվում է Ստեփանակերտում, որպեսզի որոշումը նաեւ Արցախի ղեկավարության անունից ներկայացվի: Ավելի ճիշտ, թե Արցախը դրան հավանություն տվեց, եւ այդպես էլ որոշեցինք: Այդպես է, թե՝ ոչ, թեեւ փորձեցինք պարզել ՀՀ եւ ԱՀ մի շարք պատկան պետական մարմիններից, սակայն բոլորն էլ գերադասեցին լռել՝ միայն մեկնաբանելով՝ նիստը կկայանա, պարզ կլինի: Իսկ ՀՀ ԱԽ-ից, չհաստատելով կամ՝ հերքելով լուրը, միայն ասացին, որ նիստի օրակարգը գաղտնի է, եւ կայանալուց հետո կտարածվի պաշտոնական տեղեկատվություն:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА