ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալը» նույն հիասթափությունն է ապրել կապված Մխիթարյանի հետ.Չարլի Նիկոլաս

16.02.2019 22:59 ՍՊՈՐՏ
«Արսենալը» նույն հիասթափությունն է ապրել կապված Մխիթարյանի հետ.Չարլի Նիկոլաս

2018 թվականի հունվարին «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ֆուտբոլիստների փոխանակման արդյունավետության թեման կրկին քննարկման է ենթարկվել: 

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ շուտով կտեսնի հին Սանչեսին, չնայած, որ ներկա պահին կրակ չի տեսնում չիլիացու աչքերում:

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Սանչեսը կորցրել է սովը և դա ամոթալի է: Ցավալի է, քանի որ նա իրոք լավ ֆուտբոլիստ է»,- նշել է Մերսոնը: 

«Արսենալի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասը համակարծիք է Մերսոնի հետ և նշել է, որ Մխիթարյանը նույնպես այս մեկ տարվա ընթացքում աչքի չի ընկել փայլուն գործողություններով:

«Կարծում եմ, որ «Արսենալը» նույն հիասթափությունն է ապրել կապված Մխիթարյանի հետ: Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանը չգիտի, թե ինչ պետք է անի: Այնուամենայնիվ, Հենրիխը խելացի ֆուտբոլիստ է»,- ընդգծել է Նիկոլասը:

Սանչեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Մխիթարյանը մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 22 խաղի` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА