ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում. Մերկել

16.02.2019 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում. Մերկել

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ: 

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրի:

«Գիտակցված կերպով Ռուսաստանին քաղաքական առումով բացառելը սխալ է, ես դա մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի Ռուսաստանի հետ բոլոր համարբերությունները խզելուց», - ասել է Մերկելը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր վերոհիշյալ ծրագիրը՝ հայտարարելով, որ Գերմանիան Ռուսաստանի «գերին» է, քանի որ կախում ունի ռուսական գազից:

Բուրջանձեն նշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման մեղավորներին


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА