o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ` ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

13.02.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ` ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

2019թ. շախմատի Հայաստանի հավաքականը կունենա այսպիսի կազմ. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյան եւ Հայկ Մարտիրոսյան: Ի դեպ, Հայաստանի ընտրանու 5-րդ անդամին որոշելու մրցախաղում Մարտիրոսյանը մրցել է Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ հաղթել:

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիներն այս օրերին պատրաստվում են կարեւոր մեկնարկների: Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանն այդ իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես կգան նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ստացել է երկրորդ պահեստայինի կարգավիճակ՝ երկու հավաքականների հրաժարվելու կամ այլ պատճառներով չմասնակցության դեպքում, կստանա խաղալու իրավունքՓոխարենը, մարտի 18-ին Սկոպյեում, մեր շախմատիստները կմասնակցեն տղամարդկանց անհատական Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը ներկայացված է լինելու յոթ շախմատիստով Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սերգեյ Մովսիսյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Փաշիկյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել ՊետրոսյանՄրցաշարային անցուդարձից հետ չեն մնում նաեւ պատանի շախմատիստները: Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել` մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2019 միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 20-24-ը: Մրցաշարին կմասնակցեն 11 երկրների 149 շախմատիստներ: Անդրադառնալով արդեն կայացած արդյունքներին` նշենք, որ Իրանում ավարտվել Ֆաջրի Գավաթի 27-րդ խաղարկությունը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր` մրցաշարի հաղթող է դարձել Իրանի չեմպիոն Ֆիրուզա Ալիրեզան: 4 շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Պավել Պոնկրատովը, Ղաեմ Մաղամին եւ Մասու Մոսադեհպուրը 7-ական միավորով կիսեցին 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Տեր-Սահակյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА