o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.02.2019 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ չի հոգնում հանրությանը զարմացնել եւ զայրացնել: Դեռ չեն դադարել վեճերը նրա առաջարկության շուրջ` փոխելու ՀՀ օրհներգը եւ անգամ ավելորդ բաներ ավելացնելու դրոշի վրա, եւ ահա նա որոշեց տեղեկացնել իր նորանոր նախաձեռնությունների մասին: Հիմա էլ նա որոշեց բոլորիս երջանկացնել ամառային ժամանակի անցնելու նախաձեռնությամբ: Հազիվ էինք ազատվել այդ տխմարությունից` տարին երկու անգամ ժամսլաքները հետ-առաջ տալուց, եւ ահա զարմանալիորեն այդ պատուհասը նորից ուզում են մեր գլխին բերել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բացահայտում եղավ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ վերաբերյալ: Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանին Ոստիկանության 6-րդ վարչություն հրավիրելը պարզվում է, կապված է Սեյրան Օհանյանի փաստաբանի բողոքով: «Դա կապված էր մի գրառման հետ, որտեղ հարցրել էի, թե ինչու է Սեյրան Օհանյանը ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ: Ինեսա Պետրոսյանը դիմել է 6-րդ վարչություն, որ նախաքննական գաղտնիք եմ հրապարակել: Ըստ էության, ստացվում է` Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ինչը եւ հաստատվեց այդ դիմումով: Սեյրան Օհանյանը նաեւ իմ գրառման մեջ սպառնալիք է տեսել` իբր ես սպառնացել եմ իրեն գնդակահարությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Սամսոնյանը նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ պատասխանատվության ենթարկվի. «Ուղղակի պատահաբար ֆեյսբուքյան անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստատուսի մեջ: Դրան հետեւել է բողոք, որով էլ հաստատվում է, որ դա ճիշտ էր: Մեր ենթադրությունն այն էր, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն` կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան, քաղաքացիական ակտիվության հետ»: Այսինքն` զարմանալիորեն պարզում ենք, որ ժամանակին հարգանք վայելող գեներալը վերածվել է հասարակ «գործ տվողի»:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին զարմացրել էր, թե Նիկոլ Փաշինյանը գրախանութում ինչպիսի գրքեր էր ընտրել, քանզի դրանց վերնագրերի համադրությունից մի տեսակ չարագուշակ բան է երեւում: «Վերոնշյալին անդրադարձել է  «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ նշել. «Այսօր պարզվեց, որ Նիկոլը, բացի միտինգ անելուց, ղժղժալուց եւ մանրապճեղ դիկտատոր խաղալուց, նաեւ գիրք է կարդում: Այն էլ ինչպիսի գրքեր` մեկը մյուսից իմաստալից եւ գունեղ: Մասնավորապես, աչքի է զարնում «Ինչպես են կործանվում պետությունները» վերնագիրը: Ասա` ա՛յ Նիկոլ, հենա լավ էլ կործանում ես, այդ գիրքը քո ինչի՞ն է պետք: Թե՞ որոշել ես մասնագիտանալ, ավելի արհեստավարժ ձեւով Հայաստանը վարի տաս: Եկեղեցու դեմ ոտնձգություններ անելով, էքս-նախագահ մարդուն քաղբանտակյալ դարձնելով, Ղարաբաղը որպես մանրադրամ խուրդելու թաքնված մտադրությամբ լավ էլ տանում ես դեպի անդունդը: Ու հիմա էլ այնքան ցինիզմ ունես, որ բացեիբաց հայտարարում ես այդ մասին` նման գիրք գնելով: Մյուս հնչեղ անվանումը` «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Դե բա, իհարկե, դու թքած ունես ամեն ինչի վրա»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА