ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուպերնախարարությունն ու վարչապետի մոտ մարզպետների «պռախոդը»․ «Փաստ»

12.02.2019 10:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սուպերնախարարությունն ու վարչապետի մոտ մարզպետների «պռախոդը»․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:

27 հազար դոլար, 16 հազար եվրո, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը. «Փաստ»

Սակայն հեղափոխությունից հետո պարզվեց, որ բացարձակ լիդերության ինստիտուտը, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր Փաշինյանը, այնքան էլ վատ բան չէ, եթե այեւս դու ես իշխանության ղեկին:

 Ըստ էության, ՀՀ–ում կառուցվում է հերթական կառավարման բուրգը՝ ընդամենը գործող անձերի տարբերությամբ: Պարզվում է՝ ՀՀ–ում ներքին կյանքի գլխավոր «կուրատորը» տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է, որը թեեւ հեռու է աղմկոտ ու սկանդալային պատմություններից, սակայն իրականում կուլիսային հիմնական խաղացողն է:

«Փաստի» տեղեկություններով՝ Պապիկյանի ղեկավարած նախարարությունում, որը առաջիկայում կդառնա սուպեր նախարարություն, նախարարը պետք է տեղյակ լինի շենքի ներսի յուրաքանչյուր տեղաշարժից, անգամ աշխատակիցների ընդմիջում գնալը զեկուցվում է անձամբ նախարարին: 

Իսկ մարզպետները ստիպված են վարչապետ Փաշինյանի հետ հարաբերվել բացառապես նույն Պապիկյանի միջոցով: Պապիկյանը վարչապետի «պռախոդն» է եւ օժտված է լայն լիազորություններով՝ բռի մեջ պահել մարզպետներին եւ զեկուցել Փաշինյանին նրանց յուրաքանչյուր քայլի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА