o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սորոսը հրաման է արձակել` պարտադիր պետք է կազմաքանդենք Հայաստանը»

05.02.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սորոսը հրաման է արձակել` պարտադիր պետք է  կազմաքանդենք Հայաստանը»

Միլիարդատեր, Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում օրեր առաջ կատարել էր գրառում եւ նշել. «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»: Ինչպես հայտնի է, Ջ. Սորոսի հիմնադրված տարբեր կառույցները ժողովրդավարության տարածման անվան տակ շատ երկրներում բերել են պետական համակարգերի տոտալ կոլապսի` նախեւառաջ ական դնելով գրեթե բոլոր ազգային արժեքների տակ: Իսկ թե այս համատեքստում ինչ է թաքնված Սորոսի` Հայաստանի մասին գրառման տակ, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ:

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

Իմ կարծիքով` տեղեկություններ ստանալով կամ զգալով, թե Երեւանում հիմա իրականում արդեն հնարավոր է հակառակ ուղղությամբ քայլեր անել, նա նախազգուշացնում է, որ շարունակեք այդ գործընթացը, ավելին` խորացրեք: Սորոսն, այսպես ասած, հրաման է արձակել իր սանիկներին Երեւանում, որ մի՛ դադարեցրեք գործընթացը, եւ մենք պարտադիր պետք է կազմաքանդեք Հայաստանը: Հիշեք` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն իր ինչ-որ մի քարոզարշավի ժամանակ, որտեղ ասաց, որ պետք է կազմաքանդի: Նա ասել էր իշխանությունն է կազմաքանդելու, բայց իրականում կազմաքանդում էր երկիրը, պետությունը: Եվ սա էլ կազմաքանդման  գործընթացի շարունակման պահանջ է, ոչ մի ուրիշ բան: Ու եթե այս հայտարությունից հետո` լռում են, ուրեմն` հասցեագրվածը շատ ճիշտ է:

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА