o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աստված վերցրեց սիրելիին».  ռեփեր Դեցլի կինը՝ ամուսնու մահվան մասին (Տեսանյութ)

03.02.2019 15:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Աստված վերցրեց սիրելիին».  ռեփեր Դեցլի կինը՝ ամուսնու մահվան մասին (Տեսանյութ)

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է 90-ականների սերնդի գերաստղ, ռեփեր ԴԵՑԼԸ, նույն ինքը՝ 35-ամյա ԿԻՐԻԼ ՏՈԼՄԱՑԿԻՆ։ Ամուսնու մահվան մասին իր ինստագրամի էջում հուզիչ գրառում է կատարել կինը՝ ՅՈՒԼՅԱ ՏՈԼՄԱՑԿԱՅԱՆ՝ գրելով. «Աստված վերցրեց սիրելիին»: Իսկ մայրը՝ ԻՐԻՆԱ ՏՈԼՄԱՑԿԱՅԱՆ ինստագրամում տեղադրել է սեւ պատկեր ու նշել. «Սիրում եմ քեզ... 1983-2019»: 

Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները

Հիշեցնենք, որ երգիչը մահացել է Իժեվսկ քաղաքի ակումբներից մեկում տեղի գործարարներից մեկի ծննդյան պատվին կազմակերպված երեկոյին ելույթ ունենալուց հետո: Ականատեսներն ասում են, որ երգիչը շատ լավ տրամադրություն է ունեցել, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, այնուհետեւ երաժշտի սիրտը կանգ է առել:

Ի դեպ, Դեցլը ուներ մեկ զավակ՝ ՏՈՆԻ ՏՈԼՄԱՑԿԻՆ, որն արդեն 14 տարեկան է: Ընդ որում՝ Դեցլի որդին կես տարով մեծ է իր հորեղբորից: Դեցլի հայրը՝ հայտնի երաժշտական պրոդյուսեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏՈԼՄԱՑԿԻՆ բաժանվել է Դեցլի մորից ու ամուսնացել երիտասարդ մի աղջկա հետ, որից ունեցել է երկու երեխա: Դեցլը չէր ներում հորը ոչ երկրորդ ամուսնության, ոչ էլ իրեն փոքրիկ եղբայր պարգեւելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չէ». Տարոն Մարգարյան

Հ.Գ.- Դեցլի ընտանիքի մասին մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА