o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համազգայինցիները պատերազմի մասին խոսում են վավերագրության լեզվով (տեսանութ)

30.01.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համազգայինցիները պատերազմի մասին խոսում են վավերագրության լեզվով (տեսանութ)

«Արցախը մեզ համար պարզապես տարածք չէ, այն մեզ համար հայրենիք է»,- երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում, վերջին շրջանում տարածքներ հանձնելու ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հարցը լսելուն պես այսպես արձագանքեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արտիստները: Նրանց հուշերի հիման վրա բեմադրվել է «Խաղաղության գենեզիս» վավերագրական ներկայացումը, որի ընթացքում թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը պատերազմի թողած հետքերի մասին պատմում է տավուշցու, իսկ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը` արցախցու տեսածն ու վերապրածը, իսկ դերասան Վարշամ Գեւորգյանը` երեւանցու վերապրած հուշերը:

Համացանցում շրջանառվում է տեսանյութ մատնիչ-պատգամավոր Արման Բաբաջանյանի անցյալի մասին

 

«ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆ ԱՆԹԵՂՎԱԾ»

«Ներկայացումը մեր ապրածն է, մեր մաշկի վրա զգացածն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, ապա խստորեն շեշտեց, որ ներկայացման մեջ հնարած կամ մտացածին որեւէ բան չկա. ««Պատերազմի գենեզիսը» վավերագրական ներկայացում է, որտեղ ներկայացված ամեն ինչ զգացել ենք մեր մաշկի վրա: Մեր այս պատմությունները դեռեւս 2-3 տարի առաջ ենք փորձել կյանքի կոչել, եւ  շնորհակալություն Սառա Նալբանդյանին, որ կարողացավ ընդհանուր գիծ գտնել մեր պատմությունների մեջ եւ դրանք դրամատուրգիայի վերածել: Մեծ աշխատանք է արվել, գրեթե մի շաբաթ մեր պատմություններն էինք պատմում, իսկ Սառան ձայնագրում էր դրանք, հետո` տանում, մշակում, ու մենք նորից էինք նոր պատմություններ հիշում ու պատմում նրան: Այսինքն` ընթացքում նոր պատմություններ էին մտաբերվում: Մանկությունը այն ժամանակահատվածն է, որ անթեղված շատ բաներ կան մեր ներսում»:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ ՄԻԵԴ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ»

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՆՐՈՎ

Ներկայացման բեմադրիչ եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դիտարկմամբ` պատերազմի մասին անպայման պետք է խոսել վավերագրության ժանրով, ինչն էլ իրենք արել են. «Խնդիրն այն է, երբ իրականում տեսնում ես պատերազմը, եւ հետո, պատերազմի շուրջ գեղարվեստական հեքիաթներ են պատմում, սկսում ես չհավատալ. երեւի թե դա նրանից է, որ այդ վերքը գիտես ինչպիսին է: Միշտ մտածել եմ, որ եթե պատերազմի մասին խոսել, ուրեմն` անպայման վավերագրական ժանրում: Ուստի, երբ  Սառա Նալբանդյանի մոտ միտք հղացավ, եւ նա ասաց` եկեք ձեր պատմությունները զուգորդենք միմյանցԱրմանը սահմանամերձ Շամշադինից, ես` Արցախից եւ Վարշամը Երեւան մայրաքաղաքից, մենք միանգամից համաձայնեցինք: Այսինքն` հեղինակը զուգորդվող ճյուղեր գտավ մեր իրական պատմությունների մեջ: Հետաքրքիրն այն է, որ մեր պատմությունների մեջ կար մի ներքին զգացողություն, որ, օրինակ, Արմանի մոտ փշրված մանկության, իսկ ինձ մոտ` բաժակից դուրս թռած ջրի, որոնք Վիկտորիա Ռիեդոն ամբողջացրեց հենց բեմանկարչության միջոցով»:

​​​​​​​«Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլվել». ահազանգ

 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ»

Դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ էլ, ներկայացման ընթացքում մեկ ժամից ավելի Արցախյան պատերազմը ներկայացնում է երեւանցու հայացքից: Թեպետ նա գերադասեց, ոչ թե դրվագներ պատմել, այլ առաջարկեց գոնե մեկ անգամ նայել ներկայացումը, հիմնավորելով, որ ներկայացումը ստացված է, ու այն պետք է դիտել, բայց խախտելով որոշումը` պատմեց. «Ամբողջությամբ ժամանակագրությամբ ներկայացվում է մեր հիշողությունները, օրինակ` ես պատմում եմ Բալահովիտի զենքի պահեստի պայթյունը, թե ինչպես եմ դա տեսել, ու պապիկիս ինչպես եմ հարցրել` հրավառությո՞ւն է... Դա կարեւոր փաստագրություն է, եւ պատերազմի ամբողջ ժամանակագրությունը մենք կարող ենք տեսնել ներկայացման մեջ»,- ասաց դերասանն ու մտաբերեց ներկայացման շուրջ իրենց պայմանավորվածությունը. «Երեք տարի առաջ, պայմանավորվեցինք, որ երեքով ենք խաղալու, կամ եթե մեզնից մեկը չի ուզում, կամ չի ստացվում, ուրեմն` չենք խաղում: Իհարկե, դժվարություններ հաղթահարելով, այսօր արդեն կարող եմ ասել, որ ստացված է, քանի որ ներկայացումից հետո մարդիկ հիմնականում իրենց կյանք էին վերհիշում: Իսկ այսօրվա սերունդն էլ տեսնում է, թե որտեղից ենք եկել եւ ուր ենք հասել»:

ՍԱԾ-ն՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ

 

ՎԱՐՇԱՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԾՆՈՒՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԲԱՅՐՆ ԱՅՍՕՐ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ

«Հաղթանակի գենեզիս» ներկայացման հերոսների պատմությունները ներկայացվում են մանկությունից մինչեւ Շուշիի հաղթանակը. «Որովհետեւ առաջին հաղթանակը Շուշիինն էր, հետո հաջորդեց հաղթանակների շարքը: Այստեղ կարեւոր հաղթանակն այն է, որ մեր հայրերը վերադառնում են տուն: Նարինեի հայրը գերության մեջ է եղել այդ տարիներին, իմ հայրը` եղել է սահմանին, Վարշամենց հաղթանակը` նոր երեխայի ծնունդն է, որն ամփոփում է վերածնունդը: Շատ երջանիկ պատահականությամբ, այնպես է ստացվել, որ Վարշամի ծնողները իրենց 4-րդ երեխայի անունը դրել են Հարություն, որովհետեւ երբ այդ ժամանակ ամենուրեք խոսվում էր, որ մեկը մահացավ, մյուսը` զոհվեց, այն մեկին` թուրքերը սպանեցին, նրան կտրեցին եւ այլն, ու վերջում Վարշամն ասում է` եւ ծնվեց իմ եղբայրը` Հարությունը»,- ասաց Արմանն ու հպարտությամբ շեշտեց. «Այդ զոհերի ու սպանվածների մեջ ծնվեց Հարությունը, որն այս պահին Արցախում ծառայում է Հայոց բանակում»:

Այս պահին «Սպայկան» ճգնաժամային կառավարման մեջ է. Ընկերության փոխտնօրենը ահազանգում է

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԱՐՏԱՍՎԵՑ

  Մինչ Նարինե Գրիգորյանը լրագրողներին պատմում էր իր ապրումները, թե ինչպես պատերազմի օրերին, երբ իր հայրը գերության մեջ էր, իսկ Արմանի հայրը` սահմանին, Արման Նավասարդյանը, հուշերի գիրկն ընկնելով, չկարողացավ պահել հուզմունքն ու արտասվեց: Սակայն, տնօրենին նեղ դրության մեջ չթողնելով, Նարինեն շարունակեց. «Այս ներկայացման ժամանակ մենք շատ ենք հուզվում, որովհետեւ շատ բաց նյարդի ու իրական պատմությունների վրա է հիմնված, փորձերին էլ ենք լալիս, ներկայացմանն էլ»:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

Արցունքները սրբելով` Արմանը լրացրեց. «Եղել են տեսարաններ, որ ասել ենք` չե՛նք կարողանալու խաղալ... Հիմա առավելեւս, երբ ներկայացման ընթացքում` դադարի ժամանակ մեկ էլ լսում ես հանդիսատեսի արձագանքը, շնչառությունը, թե ինչպես է հուզվում, ինչը նկատելի է հատկապես այն ժամանակ, երբ զգում ես, որ ասելիքդ հասնում է  տեղ ու անդրադառնում է քեզ, դա, երեւի, դերասանի համար ամենամեծ պարգեւն է»:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ԶԻՋԵԼԸ ՍԽԱԼ Է»

 Ինչպես Սոս Սարգսյանն էր ասում, մենք տասից յոթի դեպքում պատրաստ ենք նույնիսկ թուրքերին ներել, եթե նրանք գոնե մի քիչ մարդ լինեն... Իսկ ընդհանրապես, տարածքներ հանձնելու, կամ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցերի մասին խոսել կարելի է երկկողմ փոխզիջումների դեպքում: Իմ անձնական տեսակետից` ես դեմ եմ դրան, պարզապես խաղաղության համար տարածք զիջելը սխալ է: Պետք է հավատալ սեփական ուժերին: Մեր ներկայացման մեջ հենց դա է հուշում, որ ամենադժվար պահերին, երբ նույնիսկ բնությունն էր մեր դեմ` երկրաշարժ եւ այլն, մենք կարողացանք հաղթել: Ուրեմն` հիմա շատ ավելի վստահ պետք է լինենք, որովհետեւ մեր պայքարն ազնիվ էր, սա չպետք է մոռանալ, եւ մինչեւ հիմա էլ ազնիվ է»:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

 

«ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ԾՆՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ»

 Ըստ Նարինեի` այսօրվա սերունդը ներկայացումը նայելիս հասկանում է, թե ինչպես է ստեղծվել այսօրվա Հայաստանը, եւ շեշտում, որ Արցախ եւ Հայաստան այն միասնությունը, որ ստեղծել ենք` հավերժ է: Ներկայացման բեմադրիչի խոսքերով չեն ցանկացել բեմադրության միջոցով պատմել պատերազմի մասին. «Ուզում էինք ցույց տալ, թե որտեղ է ծնվել հաղթանակը, դրա համար ներկայացման նախնական, «Պատերազմի խաղալիքներ» անվանումը վերափոխվեց «Հաղթանակի գենեզիս»: Հետո, այսօր Հայաստանում պետք է պատմել հաղթանակի մասին, թե որտեղ է ծագել այդ հաղթանակը, եւ այս ներկայացումը փոքրիկ հաղթանակների պատմություն է, թե ինչպես ջուր բերեցինք, ինչպես ցախը գտանք... Այդ տարիներին երեխաները ինչքան բան ունեին անելու... Շատ հաճախ հայրիկների գործը երեխաներն էին անում... Եվ այս փոքր հաղթանակներից ծնվեց մեծ հաղթանակը: Պիտի երեխայի մաքրությամբ հավատանք հաղթանակին, ու մեր ուժերին, եւ ամեն ինչ լավ կլինի»:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

 

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է` ԼԻՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵ` 90-ԱԿԱՆՆԵՐԻ»

Ներկայացման հերոսները միաբան պնդում են, որ բեմադրության մեջ կապ կա նաեւ ապրիլյան պատերազմի հետ. «Սկսած այն պահից, երբ ասում ենք` 1988 թվականը մեր կյանքը փոխեց առաջ ու հետո, միեւնույնն է, ասոցացվում է այն, թե ինչպես այն ժամանակ հավաքվեցին, համախմբվեցին: Միեւնույնն է, անընդհատ պատմության անիվի կրկնություն կա, ու այսօրվա երիտասարդները դա զգում են»:

Երգիչ Ադիս Հարմանդյանի հոգեհանգիստը Լոս Անջելեսում (Ուղիղ հեռարձակում)

Ա. Նավասարդյանն էլ` որպես արդեն ապրիլյան պատերազմի ականատես, շեշտեց. «Պատերազմը պատերազմ է, լինի ապրիլյան, թե` 90-ականների: Պատերազմը չի փոխվում, կարող են դրա ձեւերը փոխվել, բայց կիսատ մնացած ճակատագրերը բոլոր պատերազմների դեպքում նույնն է: Ես տեղում տեսել եմ, թե ապրիլին ինչ կատավեց, այդ մարդիկ ոնց բռունցք դարձան... Ես այդ օրերին Մատաղիսում էի ու զորամասում ասեղ գցելու տեղ չկար, դա ֆենոմենալ բան է: Խոսքը այդ միասնության մասին է, որ Արցախյանի ժամանակ էլ, քառօրյայի ժամանակ էլ մենք միասնական էինք: Ի դեպ, այն ժամանակ ավելի խանգարող բաներ կային, քան` հիմա, ու մի խելքը գլխին զենք էլ չունեինք...»:

Սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության. Էկրան կբարձրանա «ԻՄ ԽԱՉԸ» արցախյան պատերազմի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը (տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հանդիպումն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Լուսանկարները դիտեք այստեղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА