o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատասխան ԿԳ անկիրթ նախարարին». Տեր Ղազար քահանա Պետրոսյան

28.01.2019 00:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պատասխան ԿԳ անկիրթ նախարարին». Տեր Ղազար քահանա Պետրոսյան

«Երբ քահանայից տեղեկացա 25.01.2019թ. Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ դպրոց այցելած ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ ասելով՝ դու այստեղ ինչ ես անում, եւ օրենքների բանավեճ սկսել հոգեւորականի հետ, ցանկություն առաջացավ մեր երիտասարդ եւ անփորձ նախարարին սովորացնելու, թե ինչ է անում Հայոց Քահանան Հայոց Դպրոցում», - գրում է Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՂԱԶԱՐ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել եւ տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը: Ուրեմն՝

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

1. Հայոց դպրոցի եւ դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է:

2. Հայոց դպրոցների ե՛ւ ուսուցիչներ, ե՛ւ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:

3. Հայոց ամենանշանավոր եւ ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին եւ ամենանշանավոր ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին:

Եվ, ի վերջո, ես իբրեւ երեք դպրոցահասակ տղաների հայր, պահանջում եմ, որ քահանան անպայման պիտի այցելի դպրոց, որ օրհնի մեր երեխաներին՝ Աստծո օրհնանքը փոխանցի մեր մատաղ սերունդին, որպեսզի մեր զավակները կրթվելով դպրոցում՝ կարողանան հեռու մնալ ամեն չար ճանապարհներից:

«Արարատի մարզը մարզպետի շնորհիվ դարձել է հակահեղափոխական»

Զարմացա, որ քահանայի այցի դեմ, Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ հակառակախոսող նախարարդ քեզ հայտարարել ես Հայ եկեղեցու զավակ, եւ ուրեմն՝ պետք է ապերախտ զավակ չլինել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА