КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
ԱԼԻԵՎԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հիմա դուխովն ո՞վ ա:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Վա՜յ. քոռանամ ես, էս ո՞վ է մեր վարչապետի վիզը Դավոսում ծուռ թողել:
ԾՈՒՌ ՆՍՏԵՆՔ, ԴՈՒԶ ԽՈՍԵՆՔ (ԴԱՎՈՍՈՒՄ` ԱԼԻԵՎԻ ԿՈՂՔԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԻԶԸ ԾՈՒՌ ՆՍՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս երկրում թավշյա հեղափոխությունից հետո ինչն է դուզ, որ վարչապետի վիզն էլ ծուռ չլինի:
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Կարող ա՞ Նիկոլը դուխով գլխարկը չէր դրել, դրա համար էր այդպես խեղճացել:
ԴՐԴՈՂԻՆ ՉԳԻՏԵՆՔ, ԲԱՅՑ ԲՐԴՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Ըստ քաղտեխնոլոգների` դեռեւս հայտնի չէ, թե ինչն է դրդել Նիկոլին Ալիեւի հետ հանդիպելու, բայց հաստատ ԼՏՊ-ն է բրդել:
ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ էպոսագետ Վարդան Սեդրակյանի` մարդ կա «Սասնա ծուռ ա», մարդ էլ կա` «Դավոսի ծուռ»:
ՈՐՏԵՂ Է ԹԱՔՆՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
Ըստ Համաշխարհային բանկի մոնիթորինգային խմբի` պարզվում է, որ կառավարությունը տարեվերջին 50 մլն դոլար վարկը վերցրել էր պետական ծառայողներին պարգեւատրումներ տալու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Ըստ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` Երեւանի քաղաքապետը ոչ թե ինքն իրեն 13-րդ աշխատավարձ է վճարել, այլ` 5,5 ամսվա, բայց 13-ի ամբողջ գումարի չափով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սանէպիդկայանից հայտնում են, որ Երեւանի բնակչությունը զգուշանա, որ հանկարծ ոջիլ չընկնի, թե չէ հարկերի տակից դուրս չեն գա:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի եւ պարգեւատրումների տարբերությունն այն է, որ երկուսն էլ պետական բյուջեից են տրվում, բարց պարգեւատրումների դիմաց հարկեր ու տուրքեր են վճարում: