ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղերում բողոքի ալիք է բարձրանում

22.01.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղերում բողոքի ալիք է բարձրանում

ՊԵԿ-ից հունվարի 1-ին «աչքալուսանք» տվեցին առեւտրականներին, թե այսօրվանից նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր կլինի, եւ այն հարկային օրենսգրքի պահանջ է: Խոսքը` հայտնի ՀԴՄ նոր համակարգերի մասին է, որի արժեքը 160.000 դրամ է: Պարզվում է` արտոնություններ կան շրջանառության հարկով աշխատող եւ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար, եթե, իհարկե, այն կարելի է համարել արտոնություն: Նրանք կարող են 2 տարվա ընթացքում վճարել ՀԴՄ-ի 160 հազար դրամը: Այս սարքերը տրամադրվում են անվճար միայն սահմանամերձ գյուղերում  գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Ոչ սահմանամերձ, բայց ծայրահեղ վատ վիճակում գտնվող գյուղերում այս որոշումը դարձել է իսկական պատուհաս: Փոքր գյուղերում աշխատող փոքր խանութները, որոնց ամսական եկամուտը չի անցնում, ասենք, 30.000 դրամը, ինչպե՞ս պետք է 160.000 դրամով գնեն ՀԴՄ նոր համակարգ, հետո էլ ամեն ամիս 5000 դրամ վճարեն հաշվապահներին, 1000 դրամ` բանակին, դժվար է ասել: Գյուղացիները վրդովված են ու անիմաստ են համարում խանութ աշխատեցնելը:

«Հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА