ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոշել են հարկ գանձել զբոսաշրջիկներից

19.01.2019 20:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որոշել են հարկ գանձել զբոսաշրջիկներից

Ինդոնեզական Բալի կղզու իշխանությունները որոշել են 10 դոլարի չափով հարկ սահմանել կղզի այցելող բոլոր զբոսաշրջիկների համար, գրում է The Straits Times-ը:

Նյու Յորքից ​սենատորը որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին

Նշվում է, որ զբոսաշրջիկներից գանձված հարկերից գոյացած եկամուտը կուղղվի բալիական մշակույթի ու շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի ֆինանսավորմանը:

Հայտնի է, որ Բալիում հատկապես մտահոգիչ է պլաստիկ թափոնների հետ կապված իրավիճակը: 

«Զբոսաշրջիկները կհասկանան: Նրանք ուրախ կլինեն վճարել, քանի որ հարկերը կուղղվեն շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանման աջակցմանը», - ասել է նահանգապետ Վայան Կոստերը:

Ներկա փուլում քննարկվում է հարկի գանձման մեխանիզմը, չի բացառվում, որ այն կներառվի ավիատոմսի գնի մեջ կամ էլ կգանձվի հենց օդանավակայանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА