ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը

16.01.2019 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Որտե՞ղ է թաքցնում հայ հպարտ քաղաքացին Ղարաբաղի հարցի լուծման թուղթըՙ վարչապետից

Նշենք, որ նախորդ՝ հունվարի 15–ի դատական նիստում ՀՔԾ–ն կողմը միջնորդել էր երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը, ինչի դեմ առարկություններ էին ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից երկուսը։ Այս դատական նիստում փաստաբանները կշարունակեն ներկայացնել իրենց առարկությունները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА