o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.01.2019 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, ապշեցուցիչ է, բայց փաստ է` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱԺ նախագահ ընտրվեց 132 պատգամավորներից 131-ի քվեներով, իսկ մեկ քվեաթերթիկն անվավեր էր, եւ չար լեզուներն ասում են, որ այդ քվեարկողը պարզապես սեփական անգրագիտության պատճառով չկարողացավ վավեր քվեարկել: Ի դեպ, դրան լիովին կարելի է հավատալ, քանզի նորաթուխ թրաշամանուկ պատգամավորները հազիվհազ սովորեցին գրանցվել, եւ էլեկտրոնային համակարգը նրանցից 32-ին համառորեն չէր ուզում գրանցել: Լավ, դրա գլուխը քարը, բայց այդպիսի միակամություն նույնիսկ ԽՍՀՄ-ը չէր տեսել, երեւի թե նման քվեարկություն միայն Հյուսիսային Կորեայում կարելի է գտնել: Ի դեպ, զարմանալիորեն ՔՊ-ականները սկսել են ձեռք բերել կիսազինվորական բնույթի բաճկոններ, որոնց վրա գրվում է պաշտոնը եւ անուն-ազգանունը, եւ դրանով էլ ավելի նմանվում են դիկտատորական ռեժիմներին: Դիկտատորայի բոլոր ատրիբուտները կան, բայց չկա, գրողը տանի, ազգին, պետությանը, բնությանը եւ մարդկությանը պիտանի այն նպատակը, որին պետք է ծառայեցվի այդ դիկտատուրան:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, այդպիսի բաճկոնի պատճառով ֆեյսբուքյան օգտատերերի զվարճանքը դարձած պատգամավոր, քաղաքացիներին որպես «Նիկոլի շիշ բռնող» հայտնի ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ եւ ոչ անհայտ ակտիվիստ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ միջեւ կռիվ է ընկել: Սարգսյանը պատասխանելով Իոաննիսյանի մեղադրանքներին, որ ինքը վարչական ռեսուրսի չարաշահումով է դարձել պատգամավոր, նրան բավականին վիրավորական բնորոշումներ է տվել: Իսկ Իոաննիսյանը բավականին զարմանալի բացատրություն էր տվել, թե ինչու այդպիսի ուշացումով է նման մեղադրանքներ հնչեցրել. «Ինֆորմացիան բավականին դանդաղ էր գալիս, եւ այն ստացվեց ընտրություններից հետո եւ դրա ծավալը բավարար չէր բարձրաձայնելու կամ հաղորդում ներկայացնելու համար, բայց այս մի քանի օրն արդեն լրացուցիչ տեղեկություններ եղան, որոնք բավարար են իրավապահներին ներկայացնելու համար: Եվ որպեսզի դա համալրվի քաղաքացիների կողմից տրամադրվող այլ տեղեկություններով` Սարգսյան Հայկի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, դրա համար ստատուս գրեցի»: Դե ինչ ասես, երկուսն էլ իրար արժանի են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալիորեն մեծ աղմուկ դարձավ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների համատեղ կերած խաշը: Վարչապետը գազազել էր մամուլի անդրադարձներից, եւ չէր զլացել խաշի թեմայով անձամբ հրապարակավ հանդես գալ` հաթաթա տալով մամուլին եւ հիշատակելով ամեն ինչում մեղավոր ՀՀԿ-ին: Մի կողմ թողնենք այն, որ սոցցանցերում դրանից հետո Փաշինյանին սկսեցին Խաշինյան անվանել,այլ պարզապես բավարարվենք այդ պատմության շուրջ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ համառոտ արձագանքով. «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ: Աննորմալ է. վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, մամուլին հաթաթա տալը, Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, երկիրը բրախելը, մարդկանց անդադար խաբելը: Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան: Անուշ լինի: Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА