ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը Վերաքննիչ դատարանը կքննի հունվարի 17-ին

11.01.2019 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը Վերաքննիչ դատարանը կքննի հունվարի 17-ին

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Վերաքննիչ դատարանում դրա քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։

Նիստը հետաձգելու պատճառաբանությունն այն էր, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության բողոքի օրինակը և ծանոթ չէ, թե ինչ հիմքով է դատախազությունը բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամսով, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՔԾ-ի միջնորդությունը։ Սակայն գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Գևորգյանին։

Արդեն տեղեկացրել ենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:

Կշեռքներին ռոմանտիկ ժամադրություն է սպասվում. Աստղագուշակ հունվարի 20-ի համար

Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:

Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА