ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում անձրեւ ու թաց ձյուն կգա

08.01.2019 16:27 ԵՂԱՆԱԿ
Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում անձրեւ ու թաց ձյուն կգա

Հանրապետության տարածքում, հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Եղանակը Հայաստանում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, հունվարի 8-9-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են , որ Երեւանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ին հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում.

Շիրակում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2 ցերեկը՝ +1+3

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,

Լոռիում՝  գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +4+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Արցախում՝ գիշերը՝ 0+3 ցերեկը՝  +6+10:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА