ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՈՒՆ «ԿՈՆԱԾԱՌԻ» ԵՎ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԿԱՅՖԵՐԻ

26.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ «ԿՈՆԱԾԱՌԻ» ԵՎ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԿԱՅՖԵՐԻ

Երեւանի ավագանիում բավականին սուր բախումներ են, ուր կլոուն քաղաքապետի գլխին «շան լափ» են լցնում անգամ այնպիսի պրիմիտիվ «լուսավորյալները», ինչպես, օրինակ, իր հմայքով հայոց խորհրդարանը զարդարել պատրաստվող Անի Սամսոնյանը: Հայկ Մարությանն էլ ճիշտ ու ճիշտ այն սկզբունքով, որ թքողին ասում են «անձրեւ է գալիս», մեծագույն նվաճում է համարել բյուջետային այդպիսի բուռն քննարկումները:

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՓՈՂՈՑ ՓԱԿՈՂՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՆ ՎՃԱՐԵԼՈՒ

Արդեն հայտնի է, որ բոլոր կենսական նշանակություն ունեցող հոդվածները` աղբահանությունը, վերելակները, սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող այլ ծախսերը, կրճատվում են, փոխարենը ավելանում է վարձատրությունը եւ օտարերկրյա ճանապարհորդությունների ծախսը: Եթե բյուջեի շուրջ 12 տոկոսը գնում է վարձատրությունների, ապա դա շատ պերճախոս է: Միաժամանակ ծանրանում է տեղական տուրքերի բեռը, հատկապես միջին եւ մանր գործարարների վրա: Եվ արդարության համար պետք է ասել, որ հենց այդ կոնտինգենտը շատ ակտիվ ու խանդավառ էր ապրիլ-մայիսին փողոցներ փակելու գործում: Դե հիմա էլ ստանում են իրենց վարձքը: Այսպես, ըստ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանի. «Մասնավորապես ոչ հիմնական շենք-շինությունների համար շինթույլտվության տրամադրման տուրքը փոխվել է. մինչեւ 20 քմ տարածքով շինությունների համար նախկինում 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի տարածքի դեպքում` նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ: Փոփոխության է ենթարկվել նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար տարեկան սահմանվել է 600 հազար դրամ, նախկին 350 հազար դրամի փոխարեն»: Կեսգիշերից հետո աշխատող օբյեկտների վարձերն էլ են բարձրանում: Գլուխը քարը, թե ինչ է լինում կազինոների, խաղատների ու տարատեսակ անառականոցների պարագայում, բայց սովորական խանութների եւ սննդի օբյեկտների համար. «նախկինում 87.500 դրամի փոխարեն, տուրքը սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ»: Արդա՞ր է` անշուշտ, խանդավառ հեղափոխականներին պետք է հարվածեր բարձրացված տուրքերի բումերանգը: Արդար է նաեւ հեղափոխությանը դեմ ադեկվատ մարդկանց պարագայում, քանզի ապրիլ-մայիսին օրինական իշխանությունը ուզուրպատորներից պաշտպանելու փոխարեն գերադասեցին նստել տանը... Բայց բացի բարոյական կողմից, կա եւ օբյեկտիվ կողմը` բյուջե լցնելու միակ տարբերակը տնտեսվարողներին քամելն է, քանզի ներդրումների եւ այլ արտաքին ներարկումների մասին թավշյա հավաստիացումները բացարձակ փուչիկ են: Նույնը պետք է սպասել եւ համապետական մակարդակով: Ու օրինաչափ է նաեւ, որ հացի պակասի պայմաններում պիտի ավելանա դաժան զվարճանքների չափաբաժինը:

ՆԱԽՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒՂԻՆ

 

ԽԱԺԱՄՈՒԺԱՅԻՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հանրային նախաձեռնությունը, որը երբեւէ արմատական հակադրությամբ աչքի չի ընկել, ահազանգում է. «Գրագետ, ժամանակակից աշխարհի ձեռքբերումների վրա հիմնված բարեփոխումների փոխարեն, արմատավորվում են նոր, չափազանց մտահոգիչ տարրեր. «Սիլվայական արդարադատություն», «Լինչի արդարադատություն»: Համահայկական հնչեղություն ձեռք բերած տիկնոջ ցուցմունքով հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են մարդիկ: Տիկինը գտնվում է պետության հովանու ներքո եւ օրեցօր ընդլայնում իր գործողությունները` տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններով ազդելով հանրային կարծիքի վրա: Վերջին օրերին նկատվում  է Հայաստանյան իրականության մեջ մինչ այժմ օտար գործելաոճ` փողոց դուրս եկած ամբոխի միջոցով ազդել դատաիրավական համակարգի վրա: Եթե երկրի քաղաքական իշխանություններն օր առաջ չկասեցնեն այս երեւույթի տարածումը, իսկ եթե, Աստված չանիսատարեցին դրանց, ապա մոտ ապագայում մենք ստանալու ենք Լինչի դատաստանի օրինակներ, ինչը մեր երկիրը դասելու է չկայացած պետությունների շարքին, իսկ մեր հասարակության մեջ երկար ժամանակով ներարկելու է արյան եւ չդադարող վենդետայի շիճուկը: Ցավոք սրտի, արդարադատության համակարգի մտահոգիչ դրսեւորումներում անմասն չեն նաեւ ՀՔԾ-ն եւ դատախազությունը, որոնք շարունակում են կալանքը դիտարկել որպես պատժի եւ ապացույցներ կորզելու միջոց»:

«ԿԱՐԳԻՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՊԱՐՏՎԵՑ, ԻՍԿ Ո՞Վ ՀԱՂԹԵՑ

Դե ինչ, չարդարադատության այդ տեսակը պարզորոշ երեւում է ե՛ւ Մանվել Գրիգորյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Արդեն մեր կյանքի բաղկացուցիչ մասն են Ստալինի ժամանակներից գերեզմաններից հառնած այնպիսի երեւույթները, ինչպիսիք են մարդ բռնելու, բանտարկելու, նստեցնելու պահանջով ցույցերը, իսկ ստուկաչության, «գործ տվողների» մշակույթ ներդնելու վրա իշխանությունը հսկայական ջանքեր է կիրառում:

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԲՌՆԱՊԵՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Անշուշտ, եկող միակուսակցական դիկտատուրայի դիմադրության օրինակներից մեկն էր եւ ազգային պահպանողական ՀՀԿ-ի ու ազգային-սոցիալիստական ՀՅԴ-ի ընտրարշավի ընթացքը: Վարչախմբից հսկայական բռնաճնշումային ռեսուրսներ պահանջվեցին, որպեսզի ոչ մի ազգային ուժ խորհրդարանում չհայտնվի: Հիմա էլ թափ է հավաքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների պայքարը: Նրանց ամենակարեւոր նվաճումներից մեկն էր, որ վախի մթնոլորտի պատնեշը կոտրելով կարողացել էին Հանրապետության հրապարակում բավականին տպավորիչ հանրահավաք անցկացնել: Առավել տպավորիչ էր, որ Ստեփանակերտում այդ էստաֆետը շարունակվեց, ու այդտեղ հնչած հավաստիացումը` գալ Երեւան ու մայրաքաղաքում շարունակել ցույցերը, հիսթերիայի են հասցրել ապազգային իշխող վարչախմբին, ինչն արտահայտվեց քարոզչական դաշտում կենդանաբանական մակարդակից էլ ցածր հակաարցախյան արտանետումներով: Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանի երիտասարդ աջակիցները փակել էին Դեմիրճյան փողոցը, եւ անցորդների ու կանգառած մեքենաների վարորդների համար ՀՀ երկրորդ նախագահի գրքի ընթերցանություն էին անցկացնում: Պարզ երեւում է, որ Ռ. Քոչարյանի` երիտասարդությանը ներգրավելու մարտավարությունը իրեն արդարացնում է, ու երիտասարդ ակտիվիստները կիրառելու են ավելի ու ավելի ստեղծագործ մեթոդներ իրենց պայքարում, եւ անգամ այդ սաղմնային վիճակում պատրաստ են մրցել այն երիտասարդության հետ, որը գարնանը զորակցեց Նիկոլ Փաշինյանին: Եթե դրան գումարենք քոչարյանական համբերատարությունը, համառությունը եւ պաուզայի արվեստը, ապա բավականին պարզ է դառնում, թե վերջնախաղում ով է հաղթող լինելու: Առավել եւս, որ գերտերությունների մայրաքաղաքներում Ռ. Քոչարյանին հաստատ շատ ավելի լուրջ են ընդունում, քան ներկայիս ֆյուրերին, ում ընդամենը շահագործում են` վերջինիս թուլություններից սեփական օգուտը կորզելու նպատակովԻ դեպդա հասկանում են եւ ուժային կառույցների ղեկավարները, ովքեր ի տարբերություն «թրաշամանուկացված» գերատեսչությունների, դեռ պահպանել են նախկինի իներցիան: ՊՆ-ն, թեկուզեւ նոր անուններ վերցնելով, շարունակում է նախորդ իշխանության «Ազգ-բանակ» ծրագիրը (ջհանդամին, թե այն չի կոչվում «Նոր Հայաստան, նոր բանակ»), ոստիկանությունում հին գեներալիտետը պատրաստվում է խժռել թավշյա Վալերի Օսիպյանին: Դե, իսկ ԱԱԾ-ում էլ տեղի ունեցավ շատ հետաքրքիր բան` Արթուր Վանեցյանը Արցախում ԱԱԾ մեդալներով պարգեւատրեց Վիտալի Բալասանյանին եւ Արշավիր Ղարամյանին, այսինքն` այն գեներալներին, ովքեր հասցրել էին դառնալ Նիկոլի աչքի գրողը, քանզի ի ցույց էին հանել Սասուն Միքայելյանի բերանով հնչեցրած «հեղափոխությունը Արցախի ազատագրումից կարեւոր է» կոնցեպտի ողջ այլանդակությունն ու անթույլատրելիությունըԻնչեւէ, նոր տարում թրաշամանուկներին ոչ մի լավ բան չի սպասվում: Այն, թե ինչպիսի «լավատեսական» սպասումներ են հնչեցվում Բաքվից, հուշում է, որ չհայ վարչախմբի գլխին պայթելիք փոթորիկը հեռու չէ:

«ԴՈՒԽՈՎ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА