o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ. Փաշինյան

19.12.2018 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ. Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին ասաց, որ խոսակցությունն իր կողմից շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում: «Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, անկեղծ ասած, չգիտեմ», - ասաց նա:

Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է. Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

Նա ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո իրեն լրագրողների կողմից բազմիցս հարցեր են ուղղվել, թե ինչ է այնտեղ քննարկվել, մինչդեռ ինքը կոռեկտ չի համարել բարձրաձայնել փակ դռների հետեւում տեղի ունեցած խոսակցությունը.

«Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ եւ այդ խոսակցությունն իմ կողից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, եւ բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին», - ասաց Փաշինյանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА