o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵԶ ՀԻՄԱՐԻ ՊԵՍ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՈՒ ԴԱՍԵՐ ՉԵՆՔ ՔԱՂՈՒՄ»

18.12.2018 20:15 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՄԵԶ ՀԻՄԱՐԻ ՊԵՍ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՈՒ ԴԱՍԵՐ ՉԵՆՔ ՔԱՂՈՒՄ»

Հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ շարունակում է պնդել, որ տեղաշարժեր կան թուրքերի մոտ, եւ ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջեւան-Վայք հատվածում, եւ որոշակի փոփոխություններ են կատարվում զորքերի տեղակայման մասով:

«Չի բացառվում, որ սա ուղիղ հրահանգ է` պատերազմ սկսելու». Սերգեյ Բագրատյան

 

«ԴԻՐՔԵՐԸ ԱՌԱՋ ԵՆ ՏՎԵԼ»

– Պարոն Վարդանով, մասնավորապես` ի՞նչ իրավիճակ է Նախիջեւան-Վայք սահմանային հատվածում, որի մասին մտահոգություններ կային դեռ ամիսներ առաջ:

Թուրքերը դիրքերը առաջ են տարել Նախիջեւանի այն հատվածում, որը կոչվում է չեզոք գոտի: Նույնիսկ հայտարարություն եմ լսել, թե իրենց տարածքում են, բայց թուրքը տարածք չունի այստեղ, ով նման բան է ասում, ուրեմն` թուրքամետ է կամ մոլորյալ: Իսկ իրենք առաջ են բերել դիրքերը, որի արդյունքում կարող են                       «կարեկտիրովկա» անել իրենց հրետանին` ճանապարհին գնացող տեխնիկային խոցելու համար:

«Եկեք իրադարձություններն արհեստականորեն չտաքացնենք». Արման Աբովյան

Այսինքն` կարծում եք, որ այս ուղղությամբ գրոհի՞ են պատրաստվում, թե՞ այն այլ նպատակ է հետապնդնում:

Այդ հատվածից, հնարավոր չէ գրոհել հայկական հողերի վրա, աբսուրդ է, բայց մշտական դիտարկում են անում ռազմավարական նշանակության ճանապարհը: 20 դոլարանոց սնարյադով այդ «կարեկտիրովշիկի» օգնությամբ խոցել 20 հազար դոլարանոց տեխնիկան` իրենց համար մեծ պլյուս կարող է լինել: Իսկ մենք հիմա իրենց հնարավորություն տվեցինք այդ անել: Շատ վտանգավոր է, որ թուրքերն իրենց նոր դիրքերը տեղադրեցին այնտեղ, որտեղ իրենք կարողանում են մշտական դիտարկում անել Վայքով անցնող միջպետական ավտոճանապարհի վրա:

«Ամեն ինչ մեզանից կախված չէ». ՌԴ դեսպան.

 

«ՊՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ»

– Իսկ այժմ ինչպե՞ս պետք է դիմակայենք հակառակորդի նոր ծրագրերին:

Մեզ հիմարի պես ենք պահում ու դասեր չենք քաղում, իսկ թուրքն այդպես չէՀամենայնդեպս, իրենք 90-ական թվականներին էլ, 2016 թվականին էլ դասեր քաղել են: Եվ, ընդհանրապես, իրենք սովորություն ունեն` դասեր քաղելու: Նրանք 2016-ին ակտիվ գործողությունների իմիտացիա արեցին, որ մենք սխալվենք գնանք այդ ուղղությունների վրա` դեպի հյուսիս-հարավ, եւ իրենք կենտրոնից հարվածեն: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցում լուրջ անելիքներ ունի: Լավ, վերցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմին չի մասնակցում, բայց մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, պետությունը պետք է կարողանա այդ «սնարյադներն» ու զորքերը հասցնել եւ կատարել երաշխավոր լինելու իր պարտականությունները: Եթե թուրքն այդ ճամփան փակում է, ինչպե՞ս ենք կատարելու: Կարճ ասած` Նախիջեւանի հատվածը շատ կարեւոր է, օր առաջ պետք է այդ դիրքերը ոչնչացնել, այդ դիրքերից մի քիչ էլ այն կողմ մեր դիրքերը դնել: Սա մեր ՊՆ-ի խնդիրներից մեկն է, եւ քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու:

«Ցանկացած բաժանություն տանելու է կործանման». Վովա Վարդանով

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է՞Լ ԿՓՈԽՎԻ

– Անդրադառնանք նաեւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես վերջին պաշտոնանկություններին: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ` ոչ թե պաշտոնանկություններ են տեղի ունենում, այլ վերադասավորումներ: Մեր ռազմաքաղաքական եւ քաղաքական վերնախավն իրար մեջ մի փոքր տարաձայնություններ դրսեւորեց ընտրությունների ժամանակ: Եթե հիշում եք, Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը, որը վրիպում էր, քաղաքական մրցավազքի մեջ օգտագործվեց իր դեմ, ինչը բնական է, թող չվրիպեր: Բայց դրա մեջ ակտիվ ռազմաքաղաքական վերնախավի արձագանքը դուրս չեկավ: Եվ տպավորություն էր, թե այդ արձագանքին ի պատասխան են այս գործողությունները: Սակայն իրականում այդպես չէ, առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում, կարծես թե, թուրքերն են փոփոխություններ կատարում իրենց մոտ` զորքերի առումով, մեզ մոտ էլ այդ վերադասավորումը տեղի է ունենում ռազմական ոլորտի վերնախավում, որի վերջնակետը կդրվի, եթե ՀՀ պաշտպանության նախարարը փոխվի: Չնայած` ես չէի ուզի, որ դա տեղի ունենար, որովհետեւ ցանկացած պաշտպանության նախարարի կամ ռազմական բարձր պաշտոնյայի նշանակումը բերում է գոնե մի քանի ամիս պասիվ գործողության, որովհետեւ պետք է նորանշանակ պաշտոնյան մի քանի ամիս մտնի գործերի մեջ:

«Կոմիտասը խելագարվեց աշխարհում տիրող չարությունից եւ պատերազմներից, ինչպես Նիժինսկին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА