o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

11.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

Լուսանկարում տեսնում եք անհատի ամոթալի պաշտամունքի վկայությունը` սեպտեմբերին Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը: News.am կայքի մեր գործընկերների ֆոտոխցիկը ընտրությունների հենց հաջորդ օրը արձանագրել է, որ գունավոր մետաղների գողերը թռցրել են Նիկոլի արձանի ոտքի մի մասը: Դա անշուշտ խորհրդանշական է:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՆՁՆՅԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Դեպի թավշյա «հեղափոխություն» իր քայլը կատարող փաշինյանական արձանը այդ պահին խորհրդանշում է, որ նրա ձեռք բերած գործնականում դիկտատորական իշխանությունը մի ոտքով կաղ է: Այդ մի «ոտքը» մշտական այն պնդումներն են, որ վոժդը ԱԺ-ում չունի իշխանություն, այդ պատճառով էլ չի կարողանում իրականացնել բարեփոխումները, ժողովրդին բացի տեսարաններից, կերակրել նաեւ հացով, եւ հիմա չկա նաեւ «անիծյալ» ՀՀԿ խմբակցությունը, որն իբր թե սաբոտաժ է անում եւ ամեն կերպ խանգարում իրականացնել հեղափոխական բարելավումները: Եվ այսպես, Նիկոլը ստացավ 884.456 (70.43%), իսկ ՀՀԿ-ն` 59.059 (4.7%): Այսինքն` առաջին մոտավորությամբ նա լուծեց քաղաքական մենաշնորհի եւ ՀՀԿ-ին խորհրդարան չթողնելու խնդիրըԱվելին, նա ստացավ ավելի շատ քվե, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996թ.` 646.888 (51.75%), Ռոբերտ Քոչարյանը 1998-ին` առաջին փուլում 550.000 (38.7%) եւ երկրորդ փուլում` 850.000 (59%), քան Սերժ Սարգսյանը 2008-ին` 862.369 (52.82%) եւ 2013-ին` 861.378 (58.64%): Չգերազանցված մնացին միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի 1991-ի ցուցանիշը` 1.260.014 (83%), եւ Ռոբերտ Քոչարյանի 2003-ի երկրորդ փուլի ցուցանիշը` 1.044.424 (67.8%):

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Այսինքն` Նիկոլի վենդետան գրեթե կատարյալ է:

ԲԱՅՑ... Այս արտահերթ խորհրդարանականին մասնակցել է 1.260.840 ընտրող (48.63%), որի 5%-ը կազմում է 63.046 քվե: Այսինքն` ՀՀԿ-ին ԱԺ անցնելու համար պակասել է ընդամենը 3987 ձայն: Վստահաբար` 2010 ընտրատեղամասերում անճշտությունների գումարը դրանից ավել կկազմի...

Այսպիսով, էլ չկա հնարավորություն որեւէ մեկի վրա բարդել պատասխանատվությունը, հետեւաբար հատկապես կոմունալ ծախսերի ծանր բեռով ձմռանից հետո այդ Նիկոլը պետք է պատասխանի` թե ինչու չկա այսինչը կամ այնինչը, ինչու վիճակը բարելավելու փոխարեն վատանում է, ու տրամաբանական է, որ շատ շուտով սկսելու են իր կուռքին ատել ավելին, քան հիմա սիրում են: Կա նաեւ հետեւյալ գործոնը, որը ռեալ նվազեցնում է գործունեության արդյունավետությունը եւ թույլ չի տալիս գոնե մասամբ կիսել պատասխանատվությունը: Առաջին անգամ ունենում ենք խորհրդարան` առանց ընդդիմության: «Լուսավոր Հայաստանին» ընդդիմություն համարել անհնար է, քանզի քննադատել է միայն նախկին իշխանությանը եւ չի քննադատել Նիկոլին: Եվ ավելին, թեկնածուների հռչակավոր հեռուստադեբատի ժամանակ առավել քան ցայտուն երեւաց Էդմոնի կուսակցության գրպանային բնույթը: Դե իսկ ԲՀԿ-ն էլ սովոր է գրպանային կարգավիճակին` ցանկացած իշխանության պարագայում: Եվ եթե նա իրեն համարի ընդդիմություն, ապա նույնքան ընդդիմություն է, որքան ընտրակաշառք երբեք չի բաժանել, ինչի վերաբերյալ պնդումն, ի դեպ, հասցրել է անել: Նիկոլի վիճակը ծանրացնում է նաեւ այն հանգամանքը, որ նա չունի ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Եթե այս ընտրություններին մասնակցել է ընտրողների 48 տոկոսը, ապա նախորդ ընտրություններին` 61: Եվ ստացվում է, որ իր 70 տոկոս քվեով նա արտահայտում է չափահաս բնակչության ընդամենը 34 տոկոսի վստահությունը: Այսինքն` ամբողջ ժողովուրդը կրակն է ընկել ագրեսիվ, զոմբիացված փոքրամասնության ձեռքը, որին առավել սազական է նախիր անվանումըԻսկ թե ինչու ընտրողների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին` կա որոշակի կոնտինգենտ, որը ընտրությունները դիտարկում է սոսկ որպես քվեն վաճառելու միջոց, կան այնպիսիներ, ովքեր չեն վստահում ոչ նախկին, ոչ էլ նոր իշխանությանը, ու կան նաեւ անտարբեր դարձածներ: Բայց պետք է փաստել, որ հանրային աջակցությունը մեր նորահայտ բռնապետի կաղ ոտքերի դիկտատուրային գնալով նվազում է: Նույն մայրաքաղաքում, եթե ավագանու ընտրություններին նա ուներ 82 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշն իջել է մինչեւ շուրջ 65 տոկոս: Աճող դժգոհության օջախներ են նաեւ այլ քաղաքները:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

 

ՄՌԱՅԼ ՀԵՌԱՆԿԱՐ

Բավականին դաժան կանխատեսում է անում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Արեգ Սամսոնյանը. «Ընտրություններից հետո Փաշինյանը, ստանալով «վստահության քվե», միանգամից անցնելու է աղմկահարույց կալանավորումների, ու չի բացառվում, որ հենց հաջորդ շաբաթ, օրինակ, կալանավորի Դավիթ Շահնազարյանին, արցախցի գեներալների ու պաշտոնյաների: Առաջին հայացքից ասածս կարող է խելահեղություն թվալ, բայց իրականում Նիկոլն ապացուցել է, որ բացի ձեւական տեսարաններից եւ «հին դիակները թաքցնելու համար դրանք նորերի տակ թաղելու» սկզբունքից այն կողմ ուրիշ բովանդակային անելիք չունի, ու ասածս աղմկոտ ձերբակալությունները դրա տրամաբանական շարունակությունն են լինելու: Փաշինյանի կառավարությունը այդ ամենից հետո աշխարհի համար ավտորիտարից գնալով վերածվելու է բռնապետականի եւ արդյունքում պատմության մեջ է մտնելու որպես ամենակարճատեւ եւ ամենացածր մտավոր կարողություններով մարդկանց կառավարություն: Իհարկե, վերջում Փաշինյանը երանի է տալու գոնե Կերինսկու ճակատագրին արժանանալուն (Կերինսկին կին պալատականի շորերով հասցրեց ճողոպրել Ռուսաստանից), բայց վստահ եմ` դա նրան չի հաջողվելու»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Եվ պետք է փաստել, որ թրաշամանուկների կիրառած տեխնոլոգիաները` մարդկանց վրա վարչական ճնշում բանեցնելու ուղղությամբ, աննախադեպ են: Եթե նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ մարդկանց վրա վարչական ճնշում էին գործադրում` սպառնալով հեռացնել աշխատանքից, ապա այժմ սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել ե՛ւ իրեն, ե՛ւ ընտանիքին: Այսինքն` կիրառվում է բոլշեւիզմի վաղ շրջանի պատանդառության գործելակերպըԲայց այդտեղ առկա է բոլշեւիզմի եւ այլ կրկնօրինակում` ազգայինի իսպառ բացակայությունը: Հիմա խորհրդարան մտնում են սորոսական եւ այլ արեւմտյան աղբյուրներից սնվող, մեծամասամբ ինչ-որ դեֆեկտ ունեցող թրաշամանուկներ, դրան գումարվում են բացարձակ ապազգային լիբերալները ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ի պարագայում, հատկապես հաշվի առնելով առաջնորդի միակ իրական պաշտամունքը` շահը, կադրային որեւէ մոտեցում փնտրելն անիմաստ է:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

ՀՀԿ ընտրական շտաբն իր հայտարարությունում մատնանշում է. «Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձեւով, բայց ոչ բովանդակությամբ: Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների եւ նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների եւ այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է: Հետեւաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց»: Սակայն միաժամանակ հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին եւ նրանց ձեւավորելիք կառավարությանը:Այսինքն` ՀՀԿ-ն, համենայնդեպս, հիմա չի գնում վարչախմբի ապալեգիտիմացման քայլին, բայց, օրինակ, մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացատրում է, որ իրենք պատրաստվում են նախաձեռնել Փաշինյանին մերժող շարժում. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Ի դեպ, այսօր` դեկտեմբերի 11-ին, ցույցերի շարանով ինչ-որ բան են նախաձեռնում եւ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, եւ շատ արագ պարզ կլինի, թե ինչ ծավալի զանգված նրանք կկարողանան զորաշարժելՀՅԴ-ն էլ իր գնահատականում շեշտադրումները դնում է հետեւյալի վրա. «ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին», «ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման», «Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, «պատշաճորեն չի կարեւորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, «ձեւավորվում է Ազգային ժողով` առանց հստակ գաղափարական եւ ազգային դիմագծի»:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Անգամ «Սասնա ծռերը», Փաշինյանի կառավարությունը ողջունելով հանդերձ, նշում են, որ օլիգարխիայի թափանցումը խորհրդարան շարունակվում է: Հավանաբար, նրանք ակնարկում են ԲՀԿ-ին, բայց ինչքանով են հակված կրկնելու 2016-ի մեթոդները` դժվար է ասել, քանզի Նիկոլ Փաշինյանը հաստատ դաժանության տեսակետից ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի: Դա ապացուցվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին հենց ընտրություններից առաջ կալանավորելու եւ վախի մթնոլորտը խտացնելով, գործնականում բոլոր ընդդիմադիր շտաբներ ոստիկանության կամ ԱԱԾ-ի այցերով, էլ չենք խոսում համացանցում աննախադեպ կեղտոտ քարոզչական արշավի մասինԻնչեւէ, թեեւ փաշինյանական դիկտատուրան «կաղ» է, սակայն այնքան էլ հեշտ չի լինի դրա «ոտքը կտրել» մեր երկրից:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА